ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ Բեզպալկոն գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական նկրտումները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ ռուս փորձագետ Բոգդան Բեզպալկոյի Ադրբեջանի իշխանությունները մշակում են թյուրքալեզու երկրների միջև Հյուսիսատլանտյան դաշինքի համարժեք ստեղծելու նախաձեռնությունը: Նման հայտարարությունը հաջորդել է հոկտեմբերին կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ հինգ երկրների ղեկավարները հայտնել են ռազմական համագործակցությունը ամրապնդելու իրենց պատրաստակամությունը, ներառյալ համատեղ զորավարժությունների անցկացումը և նոր տեսակի զենքերի մշակումը, գրում է tsargrad.tv–ն:

Այս նախաձեռնությունը Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարության մի մասն է մեծացնելու իր ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, և որը աջակցվում է ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ, մասնավորապես Մեծ Բրիտանիայի կողմից: Սակայն նման փոփոխությունները մտահոգություն են առաջացնում հարևան այնպիսի տերությունների մոտ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք թյուրքալեզու երկրների ռազմական ներուժի ամրապնդումը համարում են անցանկալի:

Ռուս քաղաքագետը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները որակել է անկայուն ընդգծելով վստահության պակասը և Բաքվի ցանկությունը վարելու Մոսկվայից անկախ քաղաքականություն: Այս հանգամանքներն էլ պայմաններ են ստեղծում մրցակցության աճի և տարածաշրջանում լարվածության սրման ներուժի համար: «Մենք երբեք չենք ունեցել և դեռևս չունենք դաշնակցային հարաբերություններ, բայց առևտրատնտեսական գործընկերությունն այժմ օգտակար է երկու կողմերի համար էլ։ Սակայն Իլհամ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարությունը ծառայում է որպես Թուրքիայի ռազմական և քաղաքական շահերի խողովակ և կա նպատակ նման կերպ ստանալ համապատասխան օգուտներ», - ասել է փորձագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular