«Փորձագետ Բեզպալկոն գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական նկրտումները»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸստ ռուս փորձագետ Բոգդան Բեզպալկոյի Ադրբեջանի իշխանությունները մշակում են թյուրքալեզու երկրների միջև Հյուսիսատլանտյան դաշինքի համարժեք ստեղծելու նախաձեռնությունը: Նման հայտարարությունը հաջորդել է հոկտեմբերին կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ հինգ երկրների ղեկավարները հայտնել են ռազմական համագործակցությունը ամրապնդելու իրենց պատրաստակամությունը, ներառյալ համատեղ զորավարժությունների անցկացումը և նոր տեսակի զենքերի մշակումը, գրում է tsargrad.tv–ն:
Այս նախաձեռնությունը Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարության մի մասն է մեծացնելու իր ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, և որը աջակցվում է ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ, մասնավորապես Մեծ Բրիտանիայի կողմից: Սակայն նման փոփոխությունները մտահոգություն են առաջացնում հարևան այնպիսի տերությունների մոտ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք թյուրքալեզու երկրների ռազմական ներուժի ամրապնդումը համարում են անցանկալի:
Ռուս քաղաքագետը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները որակել է անկայուն ընդգծելով վստահության պակասը և Բաքվի ցանկությունը վարելու Մոսկվայից անկախ քաղաքականություն: Այս հանգամանքներն էլ պայմաններ են ստեղծում մրցակցության աճի և տարածաշրջանում լարվածության սրման ներուժի համար: «Մենք երբեք չենք ունեցել և դեռևս չունենք դաշնակցային հարաբերություններ, բայց առևտրատնտեսական գործընկերությունն այժմ օգտակար է երկու կողմերի համար էլ։ Սակայն Իլհամ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարությունը ծառայում է որպես Թուրքիայի ռազմական և քաղաքական շահերի խողովակ և կա նպատակ նման կերպ ստանալ համապատասխան օգուտներ», - ասել է փորձագետը։