ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ազգային կոնգրեսը միայնակ կմասնակցի ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ազգային կոնգրեսը միայնակ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Երեկ կոնգրեսականները ասուլիս են տվել, և փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք սկզբունքային որոշում են կայացրել մասնակցել ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ Մանուկյանի՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Հունիսին կայանալիք ընտրություններին առանձին մասնակցելու և, այն էլ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոշումը բավական խնդրահարույց է։ Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը, երբ մասնակցել է համապետական ընտրություններին, բոլոր դեպքերում ցուցակը գլխավորել է Հայաստանի առաջին նախագահը։ Անկախ Կոնգրեսի նկատմամբ քաղաքագիտական ու փորձագիտական դաշտի, ադեկվատ քաղաքացիների դրական վերաբերմունքից, Կոնգրեսը չունի բավարար աջակցություն այս պահին նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարելու համար։

2021 թ.-ին, երբ սոցցանցերում առավելապես Հայ ազգային կոնգրեսի գովքն էր, և մարդիկ խոստովանում էին, որ ժամանակին սխալվել են՝ չլսելով Տեր-Պետրոսյանին, այժմ նման ոգևորություն նկատելի չէ, և այն ժամանակ 1.5 տոկոս ստացած Հայ ազգային կոնգրեսը հիմա էլ դժվար թե կարողանա հաղթահարել նվազագույն շեմը։ Իսկ ընդդիմության հաղթանակի համար հարկավոր է լայն կոնսոլիդացիա, առնվազն 2–3 տարբեր ճակատներով ընտրություններին մասնակցություն, որպեսզի հնարավոր լինի Ազգային ժողովում ոչ միայն ներկայություն ապահովել, այլև մի քանի ուժերով հասնել Գյումրիի սցենարի կրկնմանը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկմանը։ Հենց նման մի առաջարկ, օրինակ, արել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։

Իսկ այժմ այն, ինչ առաջարկում է Հայ ազգային կոնգրեսը, բավականին բարդ է լինելու։ Ըստ էության, առանձին մասնակցելով՝ ընդդիմությունը, հատկապես փոքր և ռեսուրսներ չունեցող ուժերը, փոշիացնելու են ընդդիմադիր ձայները՝ արդյունքում օգնելով հենց Փաշինյանին։

Սուրեն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular