ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձկան խավիար

ՖՈՏՈ

Խավիարը սննդամթերք է, որը պատրաստվում է ձկնկիթներից։ Դրա պատրաստման ամենատարածված եղանակը ձկնկիթը աղ դնելն է։ Հայերենում «Խավիար» բառը գալիս է պարսկերեն «خاویار» – խավիյար բառից, որը նշանակում է «ձկնկիթ»։

Ձկան խավիարը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 4–3-րդ հազարամյակներում։ Հին Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում մարդիկ դեն չէին նետում ձկնկիթը և օգտագործում սննդի մեջ։ Հին հույներն ու հռոմեացիները խավիարը համարում էին թանկարժեք ուտեստ։ Այն մատուցվում էր միայն մեծ տոնակատարությունների ժամանակ։ Հին ժողովուրդները կարծում էին, որ խավիարը ուժեղացնում է իմունիտետը, բարձրացնում տոնուսը և երկարացնում կյանքի տևողությունը։ Եվրոպայում մինչև 19-րդ դարը սև խավիարը մատուցվում էր միայն թագավորական ընդունելություններին։ Միջնադարյան Ռուսաստանում 12–14-րդ դարերում խավիարը համարվում էր “ճգնավորի սնունդ”, քանի որ կարող էր օգտագործվել պահքի ժամանակ։ Բայց միաժամանակ այն նաև էլիտար ուտեստ էր իշխանների և բոյարների սեղանին։

19-րդ դարում Ռուսաստանն էր դարձել աշխարհում խավիարի հիմնական արտադրողը։ Կասպից ծովի խոշոր ձկներն էին (օսետր, սևրըգա, բելուգա) տալիս լավագույն սև խավիարը։ Սակայն 20-րդ դարում չափից ավելի որսը՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի այլ վայրերում, հանգեցրեց օսետրների կտրուկ նվազմանը, ինչի պատճառով էլ խավիարը դարձավ ավելի թանկարժեք և հազվադեպ։

Ձկան խավիարը հիմնականում բաժանվում է երեք տեսակի.

–Սև խավիար, որը ստացվում է օսետր՝ թառափ տեսակի ձկներից՝ Բելուգա՝ ամենաթանկը և ամենամեծ հատիկներովը, Օսետրինա, Սևրըգա,

–Կարմիր խավիար, որը ստացվում է սաղմոնների ընտանիքից՝ Սաղմոն, Կետա,

Ֆորել՝ Իշխան,

–Դեղին խավիար, որը ստացվում է այլ տեսակների ձկներից՝ Սուդակ, սկումբրիա և այլն։

Խավիարը բացի ըստ ձկնատեսակների ու գույների բաժանումից, ունի նաև բաժանում ըստ խավիարի արտադրության.

–Հատիկավոր խավիարի ձկնկիթները միմյանց հետ կապված չեն և գնդաձև են։ Համասեռ զանգված ստանալու համար թարմ ձկնկիթը անց են կացնում մաղով, որի արդյունքում այն անցնելով մաղի անցքերով անվնաս մաքրվում է թաղանթներից ու փառերից։ Սա ամենաբնական ու թանկ խավիարն է

–Սեղմված խավիարի հատիկները հարթ և խիտ են։ Այն ստանալու համար թարմ որսած ձկան խավիարն աղում են, խառնում հագեցած աղի լուծույթում, տաքացնում մինչև 38-40 °C և չորացնում։ Չորացրած ու թաղանթներից ու փառերից մաքրված զանգվածը սեղմում են ջարդիչներով կամ դնում մամլիչի տակ ստանալով ձկնկիթներ։

–Տրորած խավիարի դեպքում ձկնկիթը աղում են անմիջապես թաղանթով հագեցած աղի լուծույթի հետ, ապա պահում աղաջրի մեջ մինչև օգտագործելը։

Սև խավիարը երբեմն ավելի թանկ է լինում, քան ոսկին: Դա պայմանավորված է նրանով, որ թառափաձկները հասունանում են շատ ուշ՝ 10–20 տարվա ընթացքում, և դրանց քանակը սահմանափակ է։ Աշխարհում գոյություն ունի «Almas» անունով սպիտակացված բելուգայի խավիար, որը պահվում է 24-կարատանոց ոսկե տարայի մեջ։ Դա ամենաթանկ խավիարն է, նրա գինը հասնում է մինչև 50–60 հազար դոլար մեկ կիլոգրամի համար։ Խավիարը համարվում է “սուպեր-սնունդ”, քանի որ այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, B12 վիտամինով և թանկարժեք սպիտակուցներով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular