ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ձևական տարաձայնություն, սակայն իրականում դրա տակ թաքնված է ամբողջ գործընթացի բուն էությունը։ Խաղաղության մասին խոսողները, կամ դրա քողի տակ ճանապարհների ապաշրջափակման հարցը առաջ մղողները, չեն կարողանում համաձայնության գալ մի, առաջին հայացքից, մանր հարցի շուրջ․ հայկական կողմը այն անվանում է Թրամփի ուղի, իսկ ադրբեջանական կողմը՝ Զանգեզուրի միջանցք։ Սակայն հենց այդ անվանման մեջ է թաղված գործընթացի իրական բովանդակությունը։ Սա ոչ թե տերմինաբանական վեճ է, այլ հակադիր աշխարհաքաղաքական պատկերացումների բախում՝ սուվերեն վերահսկողության և արտաքին պարտադրված օրակարգի միջև։

Այս ֆոնին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և քաղաքական ճնշումները դարձել են գրեթե առօրյա։ Արևմտյան գործընկերները հաճախ են այցելում Հայաստան՝ արձանագրելով իշխանությունների քայլերը, որոնք հակասում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին։ Արևմուտքում արդեն բացահայտորեն մտահոգություն է առաջացնում այն, ինչ կատարվում է երկրի ներսում։

Եկեղեցու նկատմամբ հարձակումները, սրբազանների և եկեղեցականների կալանավորումները, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները միջազգային հարթակներում ավելի ու ավելի հրապարակային են դառնում։ Հայաստանում արձանագրվող գործընթացները դիտարկվում են որպես մարդու իրավունքների խախտում, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի և համագործակցության համար։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից պարտադիր զինվորական ծառայության կրճատման առաջարկը ևս մեկ վտանգավոր ազդակ է։ Մինչ Հայաստանը քննարկում է սեփական պաշտպանական կարողությունների թուլացումը, Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական հզորությունը։ Փաշինյանն ու նրա թիմը, փաստացի, երկիրը տանում են այնպիսի վիճակի, որտեղ ապագայում կարող է մնալ առանց պետության համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Սա ավելի ու ավելի շատ հիշեցնում է Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Վերջին շրջանում Փաշինյանը հայտարարել է նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ այն ներկայացնելով որպես ազգային ինքնության արդիականացում։ Սակայն իրականում խոսքը Ադրբեջանի վաղուց հնչեցրած պահանջի կատարման մասին է՝ հրաժարվել պատմական և իրավաքաղաքական դիրքորոշումներից։ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը հենց այս նպատակին է ծառայում։

Քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ TRIPP-ի շուրջ քաղաքական և դիվանագիտական քննարկումներում, որոնք քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ընկալվում են որպես արևմտյան նախագիծ՝ ուղղված տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։ Թեև հռետորաբանորեն նախագիծը հակառուսական չէ, իր կառուցվածքով այն ենթադրում է հաղորդակցությունների միջազգային կառավարում, երրորդ կողմի երաշխիքների ներգրավում և Ռուսաստանի դուրսմղում որոշումների ընդունման առանցքից։

Այս մոտեցումը համահունչ է ԱՄՆ-ի և արևմտյան բլոկի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում նոր ազդեցության ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ։ Այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական հիմնական հակասությունը․ մի կողմից Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումների ժամանակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման մասին, մյուս կողմից նույն իշխանությունը ներգրավված է մի նախագծի, որը ռուսական քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանի դերի նվազեցման գործիք։
Սա այլևս դիվանագիտական անճշտություն կամ իրավիճակային սխալ չէ։ Սա գիտակցված երկակի քաղաքականություն է՝ տարբեր ուժային կենտրոններին տարբեր, երբեմն միմյանց բացահայտ հակասող ուղերձներ փոխանցելու նպատակով։ Այդ երկակիությունն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ Հայաստանի համար։ Այն խորացնում է անվստահությունը արտաքին գործընկերների շրջանում․ Ռուսաստանը սկսում է կասկածի տակ դնել Հայաստանի կանխատեսելիությունն ու հետևողականությունը, իսկ Արևմուտքը Հայաստանին ավելի շատ դիտարկում է որպես ժամանակավոր գործիք, ոչ թե ռազմավարական գործընկեր։


Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս արտաքին դերակատարներին խուսափել հստակ պարտավորություններից՝ անորոշությունը պահպանելով հենց Հայաստանի հաշվին։ Իսկ ամենավտանգավորը պետական սուբյեկտայնության աստիճանական քայքայումն է, երբ Հայաստանը դադարում է հանդես գալ որպես սեփական օրակարգ ձևակերպող կողմ և վերածվում է մրցակցող նախագծերի հատման տարածքի։

Այս համատեքստում հաճախ հնչող հարցը՝ արդյոք գոյություն ունի ռուս-ամերիկյան համաձայնություն Սյունիքի ճանապարհի շուրջ, առայժմ միանշանակ պատասխան չունի։ Առկա փաստերը չեն վկայում լիարժեք և ինստիտուցիոնալ ձևակերպված համաձայնության մասին։ Ավելի հավանական է շահերի ժամանակավոր համընկնումն ու լուռ չբախվելու քաղաքականությունը, մինչ մեծ տերությունները շարունակում են սակարկությունը։

Այս միջանկյալ վիճակում Սյունիքի ճանապարհը աստիճանաբար վերածվում է ոչ թե Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային հնարավորության, այլ արտաքին նախագծերի խաչմերուկի։ Այդ անորոշությունից առավել շահում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իշխանությունը, որը գործընթացը ներքաղաքական դաշտում ներկայացնում է որպես խաղաղության առաջընթաց։

Սակայն փոքր պետության համար սա ամենավտանգավոր փուլն է։ Գործընթացները ընթանում են, մինչդեռ անվտանգության և սուվերեն վերահսկողության հստակ ամրագրված երաշխիքները բացակայում են։ Առանց սեփական օրակարգի, կարմիր գծերի և ինստիտուցիոնալ ամրագրումների Հայաստանը ռիսկի է դիմում Սյունիքը վերածել ոչ թե զարգացման հնարավորության, այլ սակարկության առարկայի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular