Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ձևական տարաձայնություն, սակայն իրականում դրա տակ թաքնված է ամբողջ գործընթացի բուն էությունը։ Խաղաղության մասին խոսողները, կամ դրա քողի տակ ճանապարհների ապաշրջափակման հարցը առաջ մղողները, չեն կարողանում համաձայնության գալ մի, առաջին հայացքից, մանր հարցի շուրջ․ հայկական կողմը այն անվանում է Թրամփի ուղի, իսկ ադրբեջանական կողմը՝ Զանգեզուրի միջանցք։ Սակայն հենց այդ անվանման մեջ է թաղված գործընթացի իրական բովանդակությունը։ Սա ոչ թե տերմինաբանական վեճ է, այլ հակադիր աշխարհաքաղաքական պատկերացումների բախում՝ սուվերեն վերահսկողության և արտաքին պարտադրված օրակարգի միջև։

Այս ֆոնին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և քաղաքական ճնշումները դարձել են գրեթե առօրյա։ Արևմտյան գործընկերները հաճախ են այցելում Հայաստան՝ արձանագրելով իշխանությունների քայլերը, որոնք հակասում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին։ Արևմուտքում արդեն բացահայտորեն մտահոգություն է առաջացնում այն, ինչ կատարվում է երկրի ներսում։

Եկեղեցու նկատմամբ հարձակումները, սրբազանների և եկեղեցականների կալանավորումները, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները միջազգային հարթակներում ավելի ու ավելի հրապարակային են դառնում։ Հայաստանում արձանագրվող գործընթացները դիտարկվում են որպես մարդու իրավունքների խախտում, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում արևմտյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի և համագործակցության համար։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից պարտադիր զինվորական ծառայության կրճատման առաջարկը ևս մեկ վտանգավոր ազդակ է։ Մինչ Հայաստանը քննարկում է սեփական պաշտպանական կարողությունների թուլացումը, Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական հզորությունը։ Փաշինյանն ու նրա թիմը, փաստացի, երկիրը տանում են այնպիսի վիճակի, որտեղ ապագայում կարող է մնալ առանց պետության համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանական ռեսուրսների։ Սա ավելի ու ավելի շատ հիշեցնում է Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Վերջին շրջանում Փաշինյանը հայտարարել է նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ այն ներկայացնելով որպես ազգային ինքնության արդիականացում։ Սակայն իրականում խոսքը Ադրբեջանի վաղուց հնչեցրած պահանջի կատարման մասին է՝ հրաժարվել պատմական և իրավաքաղաքական դիրքորոշումներից։ Սահմանադրական փոփոխությունների օրակարգը հենց այս նպատակին է ծառայում։

Քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ TRIPP-ի շուրջ քաղաքական և դիվանագիտական քննարկումներում, որոնք քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ընկալվում են որպես արևմտյան նախագիծ՝ ուղղված տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։ Թեև հռետորաբանորեն նախագիծը հակառուսական չէ, իր կառուցվածքով այն ենթադրում է հաղորդակցությունների միջազգային կառավարում, երրորդ կողմի երաշխիքների ներգրավում և Ռուսաստանի դուրսմղում որոշումների ընդունման առանցքից։

Այս մոտեցումը համահունչ է ԱՄՆ-ի և արևմտյան բլոկի երկարաժամկետ ռազմավարությանը՝ Հարավային Կովկասում նոր ազդեցության ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ։ Այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական հիմնական հակասությունը․ մի կողմից Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումների ժամանակ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային ինտեգրման մասին, մյուս կողմից նույն իշխանությունը ներգրավված է մի նախագծի, որը ռուսական քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանի դերի նվազեցման գործիք։
Սա այլևս դիվանագիտական անճշտություն կամ իրավիճակային սխալ չէ։ Սա գիտակցված երկակի քաղաքականություն է՝ տարբեր ուժային կենտրոններին տարբեր, երբեմն միմյանց բացահայտ հակասող ուղերձներ փոխանցելու նպատակով։ Այդ երկակիությունն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ Հայաստանի համար։ Այն խորացնում է անվստահությունը արտաքին գործընկերների շրջանում․ Ռուսաստանը սկսում է կասկածի տակ դնել Հայաստանի կանխատեսելիությունն ու հետևողականությունը, իսկ Արևմուտքը Հայաստանին ավելի շատ դիտարկում է որպես ժամանակավոր գործիք, ոչ թե ռազմավարական գործընկեր։


Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս արտաքին դերակատարներին խուսափել հստակ պարտավորություններից՝ անորոշությունը պահպանելով հենց Հայաստանի հաշվին։ Իսկ ամենավտանգավորը պետական սուբյեկտայնության աստիճանական քայքայումն է, երբ Հայաստանը դադարում է հանդես գալ որպես սեփական օրակարգ ձևակերպող կողմ և վերածվում է մրցակցող նախագծերի հատման տարածքի։

Այս համատեքստում հաճախ հնչող հարցը՝ արդյոք գոյություն ունի ռուս-ամերիկյան համաձայնություն Սյունիքի ճանապարհի շուրջ, առայժմ միանշանակ պատասխան չունի։ Առկա փաստերը չեն վկայում լիարժեք և ինստիտուցիոնալ ձևակերպված համաձայնության մասին։ Ավելի հավանական է շահերի ժամանակավոր համընկնումն ու լուռ չբախվելու քաղաքականությունը, մինչ մեծ տերությունները շարունակում են սակարկությունը։

Այս միջանկյալ վիճակում Սյունիքի ճանապարհը աստիճանաբար վերածվում է ոչ թե Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո գտնվող հաղորդակցային հնարավորության, այլ արտաքին նախագծերի խաչմերուկի։ Այդ անորոշությունից առավել շահում է Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանի ներկա իշխանությունը, որը գործընթացը ներքաղաքական դաշտում ներկայացնում է որպես խաղաղության առաջընթաց։

Սակայն փոքր պետության համար սա ամենավտանգավոր փուլն է։ Գործընթացները ընթանում են, մինչդեռ անվտանգության և սուվերեն վերահսկողության հստակ ամրագրված երաշխիքները բացակայում են։ Առանց սեփական օրակարգի, կարմիր գծերի և ինստիտուցիոնալ ամրագրումների Հայաստանը ռիսկի է դիմում Սյունիքը վերածել ոչ թե զարգացման հնարավորության, այլ սակարկության առարկայի։

Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները
Ամենադիտված