ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Հայաստանի Սուրբ կոդի ոչնչացումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ)՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող վերջին խոշոր հոգևոր հաստատության, հեղինակությունն ու օրինականությունը խաթարելու աննախադեպ գործողություն: Նպատակն է ստեղծել ռեժիմին հավատարիմ արտաքին կառավարվող կիսաեկեղեցական կառույց, գրում է anna-news.info–ն:

ՀՀ վարչապետի գրասենյակը, չկարողանալով անմիջականորեն ենթարկեցնել Գարեգին Բ կաթողիկոսին, սկսել է եկեղեցու ներսում ներքին պառակտման գործընթաց: Արշավը գլխավորել է Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը, ով մեղադրելով Գարեգին Բ-ին «կուսակրոնության երդումը խախտելու» մեջ միացել է Փաշինյանին: Աղբյուրների համաձայն, նա ինքն ունի ապօրինի որդի՝ Արգիշտի Քյարամյանը, ով մինչև 2024 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը: Հենց Արգիշտին էլ՝ իր հոր հետ միասին, հավաքագրել էր եկեղեցու ղեկավարի վերաբերյալ կոմպրոմատային նյութեր, որոնք օգտագործվում են ճնշում և հարկադրանք գործադրելու համար: Ներկայումս Արարատի, Վայոց ձորի, Մասիացոտնի և Արցախյան թեմերի առաջնորդներն են միացել Փաշինյանի պառակտման նախաձեռնությանը։ Հատկապես ակտիվ է Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ով համարվում է Գարեգին Բ-ին փոխարինելու «գլխավոր թեկնածուն»։

Ինքը՝ Փաշինյանը, շարունակում է ակտիվորեն մասնակցել կիրակնօրյա պատարագներին ներգրավելով քահանաների, որոնք անգամ նշանակված չեն որոշակի վայրերում: Չնշանակված քահանաների օգտագործումը ապագա կիսաեկեղեցու նախատիպն է: Վարչապետն է որոշում, թե ով և որտեղ է ծառայում: Սա սրբազան ուղղահայացի դեգրադացիա է վարչականի: Փաշինյանը ցույց է տալիս, որ հնարավոր է գործել առանց կենտրոնի:

Փաշինյանի Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակման մեկ այլ կարևոր նպատակը սփյուռքի վրա գաղտնի հարձակումն է: Հայ Առաքելական Եկեղեցին ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելք սփյուռքների հիմնական կապող մեխանիզմն է: Եթե ՀԱԵ-ն բաժանվի, սփյուռքը կկորցնի իր միասնական ձգողականության կենտրոնը: Այստեղից էլ Բալթյան թեմի, արտաքին եպիսկոպոսների և այլ «կոսմոպոլիտ» գործիչների աակտիվացումը:

ՀԱԵ-ի համակարգված և հետևողական ոչնչացումը յուրաքանչյուր նոր քայլով հիշեցնում է ուկրաինական սցենարը, որտեղ ուժայինների օգնությամբ, քահանաների հալածանքներով և արտաքին գործիչների մասնակցությամբ ազատ եկեղեցին փաստացի ոչնչացվեց դառնալով բռնակալական և արյունալի ռեժիմի հաստատման նախապայման։

Սադրված ռազմական պարտություններից և Արցախի կորստից, ցեղասպանության մոռացումից և պետական ​​լեգիտիմության սպառումից հետո ՀԱԵ-ն է մնում հայկական երկար պատմական հիշողության վերջին կրողը։ Նման պահերին Եկեղեցին վտանգավոր է ոչ թե իր գործողություններով, այլ իր գոյությամբ՝ որպես բարոյական համեմատության կետ, իր հոգևորությունը ստուգելու ուղղաձիգ։ ՀԱԵ-ի վրա հարձակումը կրոնական հարց չէ, այլ պատմական ուղեծրի ձևափոխում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular