ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը

ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ն սկսել է ֆուտբոլի Աշխարհի 26 թվականի առաջնության բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից։ Տոմսերի պահանջարկի մասով առաջատար ենք առաջնության երեք տանտերերը՝ Միացյալ Նահանգները, Կանադան եւ Մեքսիկան։ Առաջատար տասնյակում են նաեւ՝ Կոլումբիան, Անգլիան, Էկվադորը, Բրազիլիան, Արգենտինան, Շոտլանդիան ու Գերմանիան։ Ֆուտբոլային ֆանատները սակայն դժգոհել են այն բանից հետո, երբ հրապարակվել են տոմսերի գները։ Նրանք դա համարել են ահռելի մեծ դավաճանություն, որը ՖԻՖԱ-ն իրենց հանդեպ է գործել։ Euronews-ը հայյտնում է, որ խմբային փուլի հանդիպումների տոմսերի գները տատանվում են 180-700 ամերիկյան դոլարի սահմաններում։ Եզրափակչի տոմսի գինը տատանվում է 4185-8680 դոլարի սահմաններում։ Այս թվերը խիստ տարբերվում են ՖԻՖԱ-ի՝ ավելի վաղ արված հայտարարություններից, թե տոմսերը լինելու են առավելագույնս հասանելի՝ ոչ ավել, քան 60 դոլար կամ 51 եվրո, եզրափակչի դեպքում՝ 6730 դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular