Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ն սկսել է ֆուտբոլի Աշխարհի 26 թվականի առաջնության բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից։ Տոմսերի պահանջարկի մասով առաջատար ենք առաջնության երեք տանտերերը՝ Միացյալ Նահանգները, Կանադան եւ Մեքսիկան։ Առաջատար տասնյակում են նաեւ՝ Կոլումբիան, Անգլիան, Էկվադորը, Բրազիլիան, Արգենտինան, Շոտլանդիան ու Գերմանիան։ Ֆուտբոլային ֆանատները սակայն դժգոհել են այն բանից հետո, երբ հրապարակվել են տոմսերի գները։ Նրանք դա համարել են ահռելի մեծ դավաճանություն, որը ՖԻՖԱ-ն իրենց հանդեպ է գործել։ Euronews-ը հայյտնում է, որ խմբային փուլի հանդիպումների տոմսերի գները տատանվում են 180-700 ամերիկյան դոլարի սահմաններում։ Եզրափակչի տոմսի գինը տատանվում է 4185-8680 դոլարի սահմաններում։ Այս թվերը խիստ տարբերվում են ՖԻՖԱ-ի՝ ավելի վաղ արված հայտարարություններից, թե տոմսերը լինելու են առավելագույնս հասանելի՝ ոչ ավել, քան 60 դոլար կամ 51 եվրո, եզրափակչի դեպքում՝ 6730 դոլար։