ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում է մաղադանոսը վնասակար լինում օրգանիզմի համար

ՖՈՏՈ

Պարբերաբար մաղադանոս օգտագործելը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նույնիսկ քայքայում է երիկամներում ու լեղապարկում առաջացող քարերը: Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ այս օգտակար բույսը կարող է նաև խիստ վնասակար լինել:

Մասնագետների խոսքով՝ հղի կանայք պետք է հազվադեպ և շատ քիչ քանակությամբ մաղադանոս օգտագործեն, քանի որ այն կարող է վնասակար լինել երեխայի համար և դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ:

Բացի այդ, այս բույսը կարող է լուրջ վնաս հասցնել նաև այն դեպքում, երբ աղցանը, որի բաղադրության մեջ մաղադանոս կա, պահվում է մեկ ժամից ավել:

Առհասարակ՝ մասնագետները խորհուրդ են տալիս մաղադանոսն ուտել հնարավորինս թարմ՝ անմիջապես քաղելուն պես, քանի որ դրանից ընդամենը 40 րոպե անց այն սկսում է նիտրատներ արտադրել, որոնք խիստ վնասակար են առողջության համար:

Սա է պատճառը, որ խանութից կամ շուկայից գնված մաղադանոսը հարկավոր է մեկ ժամ թողնել սառը ջրի մեջ: Այս դեպքում ջուրը դուրս կբերի բոլոր վնասակար նյութերն ու նիտրատները և ջրի մեջ մնացած, իսկ այնուհետև չորացված մաղադանոսը կրկին շատ օգտակար կլինի:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular