Որ դեպքերում է մաղադանոսը վնասակար լինում օրգանիզմի համար
ՖՈՏՈՊարբերաբար մաղադանոս օգտագործելը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նույնիսկ քայքայում է երիկամներում ու լեղապարկում առաջացող քարերը: Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ այս օգտակար բույսը կարող է նաև խիստ վնասակար լինել:
Մասնագետների խոսքով՝ հղի կանայք պետք է հազվադեպ և շատ քիչ քանակությամբ մաղադանոս օգտագործեն, քանի որ այն կարող է վնասակար լինել երեխայի համար և դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ:
Բացի այդ, այս բույսը կարող է լուրջ վնաս հասցնել նաև այն դեպքում, երբ աղցանը, որի բաղադրության մեջ մաղադանոս կա, պահվում է մեկ ժամից ավել:
Առհասարակ՝ մասնագետները խորհուրդ են տալիս մաղադանոսն ուտել հնարավորինս թարմ՝ անմիջապես քաղելուն պես, քանի որ դրանից ընդամենը 40 րոպե անց այն սկսում է նիտրատներ արտադրել, որոնք խիստ վնասակար են առողջության համար:
Սա է պատճառը, որ խանութից կամ շուկայից գնված մաղադանոսը հարկավոր է մեկ ժամ թողնել սառը ջրի մեջ: Այս դեպքում ջուրը դուրս կբերի բոլոր վնասակար նյութերն ու նիտրատները և ջրի մեջ մնացած, իսկ այնուհետև չորացված մաղադանոսը կրկին շատ օգտակար կլինի:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info