ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգավիթում նախօրեին սպանված կինը շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա եղել է իրավաբանական վարչության աշխատակից։ Այս մասին 24News-ին հայտնեցին նախարարարությունից։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular