Շենգավիթում նախօրեին սպանված կինը շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա եղել է իրավաբանական վարչության աշխատակից։ Այս մասին 24News-ին հայտնեցին նախարարարությունից։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը: