ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելակի սկրաբ՝ դեմքին թարմություն հաղորդելու համար

ՖՈՏՈ

Գեղեցիկ կարող է լինել միայն խնամված մաշկը: Ձեզ ենք ներկայացնում դեմքի համար բնական սկրաբի բաղադրատոմս:

Վիտամին Ց-ի ու մրգային թթուների բարձր պարունակությունը ելակով այս պիլինգի գաղտնիքն է: Մեկ անգամ այն օգտագործելուց հետո դուք կհրաժարվեք վաճառվող սկրաբերից: Մաշկի գույնի բարելավում ու մաքրություն, այդ ամենը հնարավոր է միայն 3 պարզ բաղադրիչների օգնությամբ:

 

Ձեզ հարկավոր է.

1 ելակ

1 թեյի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործումը.

1. Մանրացրեք ելակը, խառնեք յուղի ու շաքարի հետ

2. Քսեք դեմքին՝ մաշկը մերսելով 5 րոպե

3. Լվացվեք սառը ջրով

Այս սկրաբը պետք է օգտագործել նախապես մաքրված դեմքին: Սկրաբի օգտագործումից հետո ձեզ անգամ խոնավեցնող քսուք հարկավոր չի լինի, դեմքը զգալիորեն կթարմանա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular