Ելակի սկրաբ՝ դեմքին թարմություն հաղորդելու համար
ՖՈՏՈԳեղեցիկ կարող է լինել միայն խնամված մաշկը: Ձեզ ենք ներկայացնում դեմքի համար բնական սկրաբի բաղադրատոմս:
Վիտամին Ց-ի ու մրգային թթուների բարձր պարունակությունը ելակով այս պիլինգի գաղտնիքն է: Մեկ անգամ այն օգտագործելուց հետո դուք կհրաժարվեք վաճառվող սկրաբերից: Մաշկի գույնի բարելավում ու մաքրություն, այդ ամենը հնարավոր է միայն 3 պարզ բաղադրիչների օգնությամբ:
Ձեզ հարկավոր է.
1 ելակ
1 թեյի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ կոկոսի կամ ձիթապտղի յուղ
Օգտագործումը.
1. Մանրացրեք ելակը, խառնեք յուղի ու շաքարի հետ
2. Քսեք դեմքին՝ մաշկը մերսելով 5 րոպե
3. Լվացվեք սառը ջրով
Այս սկրաբը պետք է օգտագործել նախապես մաքրված դեմքին: Սկրաբի օգտագործումից հետո ձեզ անգամ խոնավեցնող քսուք հարկավոր չի լինի, դեմքը զգալիորեն կթարմանա: