ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիետա ալարկոտների համար. ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու

ՖՈՏՈ

Med.Tert.am/Վերջին ժամանակներում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են դիմում առանց ածխաջրերի դիետայի օգնությանը, որը թույլ է տալիս շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սննդակարգում լուրջ սահմանափակումներ անելու և մեծ ջանքեր գործադրելու:

 

Այս դիետայի արդյունավետությունը պայմանավորված է հատուկ սննդակարգով, որի հիմքում միայն սպիտակուցների ու ճարպերի օգտագործումն է: Նման սննդակարգը թույլ է տալիս քաղցած չմնալ, բայց միևնույն ժամանակ այրել ավելորդ ճարպերը: Սակայն հարկ է հիշել, որ այս սննդակարգին կարելի է հետևել առավելագույնը մեկ շաբաթ, քանի որ ավելի երկար ժամանակ ածխաջրերից հրաժարվելու դեպքում կարելի է անդառնալի վնաս հասցնել լյարդին ու երիկամներին:

 

Ինչ սննդամթերք է կարելի օգտագործել դիետայի ընթացքում.

 

·         Այս ընթացքում կարելի է առանց սահմանափակումների օգտագործել հավի, հնդկահավի, տավարի, ոչխարի միս, ինչպես նաև ենթամթերք:

 

·         Թույլատրվում է նաև օգտագործել ցանկացած տեսակի ձուկ ու ծովամթերք:

 

·         Կարելի է առանց սահմանափակումների հավկիթ ու պանրի պինդ տեսկներ օգտագործել, իսկ կաթնաշոռն ու կեֆիրը չի կարելի չարաշահել:

 

·         Թույլատրվում են նաև սնկերն ու բանջարեղենը (վարունգ, ծաղկակաղամբ, կաղամբ, բողկ, նեխուր, հազար և այլն):

 

·         Մրգերից շատ օգտակար են ցիտրուսային մրգերը, խնձորը, իսկ երբեմն նաև դեղձը:

 

·         Որպես ճարպերի հարուստ աղբյուր կարելի է օգտագործել հունական ընկույզ, արևածաղկի ու դդմի սերմեր:

 

·         Ըմպելիքներից կարելի է խմել թեյ, սուրճ, չորամրգերից պատրաստված կոմպոտ ու լոռամրգի մորս, սակայն այս ըմպելիքներից ոչ մեկին չի կարելի շաքարավազ ավելացնել:

 

·         Բացի այդ, օրգանիզմի բնականոն գործունեության համար թույլատրվում է նաև օգտագործել շատ քիչ քանակությամբ հնդկաձավար, ոլոռ ու վարսակ:

 

Սննդակարգից հարկավոր է բացառել հետևյալ սննդամթերքը.

 

·         Քաղցրավենիքը, այդ թվում նաև մեղրն ու քաղցր մրգերը (խաղող, բանան):

 

·         Կիսաֆաբրիկատները, այդ թվում նաև երշիկեղենը, արագ պատրաստման սնունդը և այլն:

 

·         Հացահատիկների բոլոր տեսակներն ու ալյուր պարունակող սննդամթերքը:

 

·         Բանջարեղենի որոշ տեսակներ (կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն):

 

·         Ալկոհոլը, քանի որ այն ուտելու ցանկություն է առաջացնում:

 

Այս դիետային հետևելու դեպքում մարդը պետք է օրական սնվի 5-6 անգամ: Ընդ որում՝ նրա ափսեի մեջ պետք է լինի մոտ 300 գրամ միս կամ ձուկ և 150 գրամ բանջարեղեն: Որպես աղանդեր կարելի է ուտել որևէ ցիտրուսային միրգ, մի բուռ լոռամիրգ կամ 2 հատ ընկույզ:

 

Առանց ածխաջրերի դիետայի մոտավոր սննդակարգը.

 

·         Նախաճաշին՝ 2 հատ խաշած ձու, 2 շերտ պանիր, սուրճ կամ թեյ:

 

·         Ճաշին՝ խաշած կամ ջեռոցում եփված հավի կրծքամիս, բանջարեղեն, մի շերտ պանիր:

 

·         Հետճաշիկին՝ մի բուռ ընկույզ, ½ թուրինջ:

 

·         Ընթրիքին՝ խաշած կանաչ ոլոռ, մի կտոր հավի խաշած կրծքամիս կամ ձուկ:

 

·         Ուշ երեկոյան՝ 200 մլ կեֆիր:

 

Հարկ է հիշել, որ ուտելուց հետո մոտ կես ժամ ոչինչ չի կարելի խմել, սակայն օրվա ընթացքում հարկավոր է անպայման 1.5 լիտր ջուր խմել: Բացի այդ, այս դիետայի ընթացքում հաճախ է առաջանում փորկապություն, ուստի հարկավոր է օգտագործել բուսական մանրաթելեր պարունակող մթերք:

 

Մեկշաբաթյա այս դիետայից հետո կարելի է վերադառնալ սովորական սննդակարգին, սակայն օգտագործել միայն առողջ սնունդ և ոչ մի դեպքում չչարաշահել այն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular