ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) պատրաստվածությունը երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է ՄԱԳԱՏԷ-ի տասնօրյա առաքելությունը, որը գնահատում էր Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) պատրաստվածությունը  երկրորդ էներգաբլոկի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար, գրում է news.un.org–ը։ 1970-ականներին կառուցված և երկու էներգաբլոկներից բաղկացած ՀԱԷԿ-ը գտնվում է Երևանից 26 կիլոմետր հեռավորության վրա։

Առաքելությունը հաջորդել է 2018 և 2021 թվականներին անցկացված ստուգումներին։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը՝ ճնշման տակ աշխատող ջրային ռեակտորը, շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Առաջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականին՝ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ 2021 թվականին Հայաստանի միջուկային կարգավորման մարմինը երկարաձգեց 2-րդ բլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականի սեպտեմբեր։ Ներկայումս կայանը թույլտվություն է խնդրում իր գործունեությունը ևս տասը տարով՝ մինչև 2036 թվականը, երկարաձգելու համար։ Առաքելության մեջ ներառված էին ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներ, մասնագետներ Արգենտինայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից, ինչպես նաև դիտորդներ Հունգարիայից և Ատոմային օպերատորների համաշխարհային ասոցիացիայից (WANO): Մասնագետները մի քանի անգամ շրջայցեր են կատարել տեղում և խորհրդակցություններ են անցկացրել անձնակազմի հետ։

Ըստ առաքելության ղեկավար, ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյա Բրայս Լեմանի «կայանը հստակ առաջընթաց է գրանցել նախորդ առաքելությունների ընթացքում դիտարկածի համեմատ և զգալի առաջընթաց է գրանցել նախկինում հայտնաբերված թերությունները վերացնելու գործում»։ Նա նշել է, որ ծերացման կառավարման և շահագործման ժամկետի երկարաձգման բազմաթիվ միջոցառումները համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին։ «Կայանը հստակ առաջընթաց է գրանցել նախորդ առաքելություններից ի վեր», - ասել է Բրայս Լեմանը նշելով, որ կայանի կառավարման բազմաթիվ միջոցառումներ համապատասխանում են ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին։ Նա կոչ է արել ՀԱԷԿ-ի ղեկավարությանը շարունակել «մնացած միջոցառումների» իրականացումը և «հաշվի առնել ստուգման արդյունքները»։ Խումբը նշել է ՀԱԷԿ-ի հաջողությունները, որոնք կարող են տարածվել ամբողջ համաշխարհային միջուկային արդյունաբերության վրա, և առաջարկություններ ներկայացրել անվտանգության հետագա բարելավման համար։

Ատոմակայանի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը ընդգծել է առաքելության կարևորությունը. «ՄԱԳԱՏԷ-ի թիմի փորձը և գիտելիքները կօգնեն մեզ բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները»։ Նա նաև նշել է, որ ստուգումը կօգնի «մեր գործունեությունը ավելի մոտեցնել միջազգային անվտանգության չափանիշներին»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular