ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիտրոնի օգտագործման 5 այլըտրանքային տարբերակ. արտաքինը բարելավելու արդյունավետ միջոցներ

ՖՈՏՈ

Կիտրոնը յուրահատուկ միրգ է, որը պարունակում է քիչ քանակությամբ կալորիա, սակայն հարուստ է վիտամիններով (C, E, PP, B), հանքանյութերով (կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, ֆտոր) ու օգտակար նյութերով (օրգանական թթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր): Այն օգտագործվում է ոչ միայն տարբեր հիվանդությունների բուժման ու տարատեսակ ուտեստների պատրաստման համար, այլև տնային տնտեսությունում, ինչպես նաև արտաքին տեսքի բարելավման համար:

 

Կիտրոնը մաշկը խնամելու, թարմանալու և առողջական վիճակը բարելավելու շատ արդյունավետ ու անվնաս մեթոդ է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնի օգտագործման 5 եղանակ, որոնք կօգնեն մոռանալ քիմիական քսուքների, մածուկների ու դիմակների մասին:

 

Կիտրոնն օգնում է սպիտակեցնել ատամները

 

Ատամները սպիտակեցնելու համար հարկավոր է կերակրի սոդային ավելացնել կիտրոնի հյութ (1:1 հարաբերակցությամբ) և ստացված զանգվածն օգտագործել ատամի մածուկի փոխարեն: Այն անհրաժեշտ է քսել ատամնաշարին, այնուհետև մաքրել ատամները հասարակ խոզանակով և ողողել բերանի խոռոչը գոլ ջրով: Սակայն այս մեթոդը կարելի է կիրառել միայն առողջ ատամնաշար ունենալու դեպքում: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել շաբաթվա ընթացքում մեկ անգամ:

 

Օգնում է գունաբացել մազերը

 

Բնական եղանակով վարսերը փոքր-ինչ գունաբացելու համար լավագույն միջոցը կիտրոնի հյութն է: Պարզապես հարկավոր է կիտրոնի հյութն ավելացնել ջրին և վարսերը շամպունով լվանալուց հետո ամեն անգամ մաքրաջրել այդ լուծույթով: Սակայն այս մեթոդը չի համապատասխանում չոր վարսեր և չոր գլխամաշկ ունեցողներին:

 

Ազատում է սև կետերից

 

Սև կետերից ազատվելը բավական բարդ խնդիր է, սակայն կիտրոնի օգնությամբ կարելի է հեշտությամբ մաքրել մաշկը: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ սև կետերի հատվածում մի փոքր կիտրոնի հյութ քսել և պառկել քնելու: Այս պրոցեդուրան մի քանի օր կրկնելու դեպքում սև կետերը զգալիորեն կնվազեն:

 

Ազատում է մուգ հետքերից

 

Կիտրոնի հյութն օգտագործվում է նաև որպես մաշկը գունաբացող բնական միջոց: Հարկավոր է մի փոքր կիտրոնի հյութն ու նշի յուղը խառնել մեղրին, քսել մաշկի մուգ հատվածներին, թողնել 5 րոպե, այնուհետև լվացվել: Մի քանի անգամ այս պրեցեդուրան կրկնելու դեպքում մուգ հետքերը զգալիորեն կգունաբացվեն:

 

Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից

 

Կիտրոնի հյութն օրգանիզմում հայտնվելով սկսում է այտիվորեն քաքայել ճարպերն ու արագացնում է նյութափոխանակությունը: Հարկավոր է կես կիտրոնի հյութը խառնել մի բաժակ տաք ջրին, սառեցնել և խմել ստացված լուծույթն ամեն առավոտ դատարկ ստամոքսին: Մեկ շաբաթ անց հարկավոր է դադար անել: Սակայն այս մեթոդը ոչ մի դեպքում չի կարելի կիրառել խոցային հիվանդության կամ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում:

 

Բացի այդ, կիտրոնի եթերայուղով արոմաթերապիան օգնում է նվազեցնել ուտելու ցանկությունը: Պարզապես հարկավոր է ամեն անգամ ուտելուց առաջ շնչել եթերայուղի բույրը:

 

Նաև հարկ է հիշել, որ կիտրոնով կոսմետիկ պրոցեդուրաների համար անհրաժեշտ է գնել բարակ կեղևով ոչ շատ մեծ կտրոններ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular