ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 03։38-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վնասվել է գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատվածը, տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կամուրջը  երկկողմանի փակ է երթևեկության համար։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular