Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին ժամը 03։38-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վնասվել է գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատվածը, տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն: