ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ են վարակում և ուրիշներին

ՖՈՏՈ

Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլինը (18.12.1921 – 21.08.1997 թթ.) եղել է խորհրդային և ռուսական կրկեսի դերասան (ծաղրածու), կինոդերասան, հեռուստահաղորդավար, Մեծ հայրենական պատերազմի մասնակից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՄԿԿ անդամ:

1.      Ինձ շատ հաճելի կլինի, եթե իմ մասին ասեն. «Նա բարի մարդ էր»: Չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել, բայց բարությունն ինձ մոտ առաջին տեղում է:

2.      Ես խիզախ չեմ եղել և հաճախ վախեցել եմ: Վախը տարբեր ձևերով է արտահայտվում. մեկը հիստերիայի մեջ է ընկնում, մյուսն իրեն հանգիստ է պահում:

3.      Գոհ եմ եղել, երբ մարդկանց մոտ ծիծաղ եմ առաջացրել: Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ են վարակում և ուրիշներին: Նման ծիծաղից հետո մթնոլորտն այլ է դառնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular