Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ են վարակում և ուրիշներին
ՖՈՏՈՅուրի Վլադիմիրովիչ Նիկուլինը (18.12.1921 – 21.08.1997 թթ.) եղել է խորհրդային և ռուսական կրկեսի դերասան (ծաղրածու), կինոդերասան, հեռուստահաղորդավար, Մեծ հայրենական պատերազմի մասնակից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՄԿԿ անդամ:
1. Ինձ շատ հաճելի կլինի, եթե իմ մասին ասեն. «Նա բարի մարդ էր»: Չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել, բայց բարությունն ինձ մոտ առաջին տեղում է:
2. Ես խիզախ չեմ եղել և հաճախ վախեցել եմ: Վախը տարբեր ձևերով է արտահայտվում. մեկը հիստերիայի մեջ է ընկնում, մյուսն իրեն հանգիստ է պահում:
3. Գոհ եմ եղել, երբ մարդկանց մոտ ծիծաղ եմ առաջացրել: Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ են վարակում և ուրիշներին: Նման ծիծաղից հետո մթնոլորտն այլ է դառնում: