ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Զանգեզուրի ծուղակը» փակվում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ։ Նրա խոսքով, այդ գծի գործարկումը կբարձրացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կբարձրացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։ Ընդհանուր առմամբ սա ճիշտ է, սակայն կա մի «բայց»։ iarex.ru-ի դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը։ «Խնդիրն այն է, որ կաբինետային քաղաքագետների նախորդ գրվածքները այսպես կոչված Հայաստանի միջոցով «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին թյուրքական աշխարհի Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ միավորման գործում գերազանցել են այդ նախագծի գործնական իրականացման հնարավորությունները։ Տեսականորեն Էրդողանը ճիշտ է՝ «Զանգեզուրի միջանցքը» բնութագրելով որպես «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղափոխության մաս», դրա բացումը անվանելով «ռազմավարական» իրադարձություն», - նշել է Տարասովը։

«Սակայն գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է ստացվում։ Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հուշագիրը ուրվագծում է միջանցքի կարգավիճակը և ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ Իրանի սահմաններից հյուսիս, և որը արագորեն փոխում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը «շատ լայն աշխարհագրությամբ», - նշել է քաղաքագետը։ Այսպիսով, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Ամերիկա-սիոնիստական ծրագիր»՝ Իրանի և Ռուսաստանի «ցամաքային շրջափակում» սահմանելու համար։

«Իհարկե սա իրավիճակի բացառապես իրանական տեսակետն է։ Միջանցքը ռազմական գոտի չէ, այլ առայժմ միայն լոգիստիկ կենտրոն է՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ Մոսկվան համեստորեն և աննկատելիորեն ցույց է տալիս իր մասնակցությունը այդ նախագծին, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները ճեղքում է իրականացնում դեպի Անդրկովկաս։ Եվ նաև թուրքերը լիովին գոհ չեն իրադարձությունների այս ընթացքից՝ քրդական խնդրի պատճառով, որը հեշտությամբ կցվում է այդ միջանցքին։ Հիմնական ռիսկը Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի լարվածության միաձուլումն է։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ «Զանգեզուրի միջանցքը» անվանում են «մեծ աշխարհաքաղաքական թակարդ», որի մեջ Արևմուտքը տարել է տարածաշրջանի երկրները։ Խոսքը «Պանբրիտանական նախագիծ» կամ «Արևելահնդկական նախագիծ-2» անվամբ գլոբալ նախագծի մասին է, այն է՝ Եվրոպայից Չինաստան երթուղու ստեղծում, որը կանցնի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի վերահսկողությունից դուրս։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա այդ համատեքստում ընկալվում է միայն որպես Պանթուրանական նախագծի անբաժանելի մաս և դառնում է այս ի հայտ եկող աշխարհաքաղաքական օրինաչափության հիմնական տարրը», - ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular