ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշտ երիտասարդ ու հմայիչ Մարգարետ Թետչերի դիետան. ինչպես 4 շաբաթում ազատվել 10-20 կգ ավելորդ քաշից

ՖՈՏՈ

Մարգարետ Թետչերը կին էր, որը շատերի համար դարձավ կուռք: Նա միևնույն ժամանակ և՛ առնական էր, և՛ կանացի: Նա փոխում էր պատմության ընթացքը, սակայն միշտ առաջին հերթին մնում էր կին և միշտ հիասքանչ տեսք ուներ:

 

Նրա գեղեցկության գաղտնիքը լեգենդար անգլիական դիետան էր, որը թույլ է տալիս 4 շաբաթում ազատվել 10-20 կգ ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմը սովով տանջելու: Պարզապես հարկավոր է պահպանել դիետայի կանոններն ու սնվելու ոչ շատ խիստ ռեժիմը:

 

Ենթադրվում է, որ այս դիետան ամերիկյան Մեյո կլինիկայի աշխատակիցները մշակել են հատուկ «երկաթե տիկնոջ» համար:

 

Դիետայի առանցքային կետը մթերքի հատուկ համադրությունն է, իսկ սննդակարգի հիմնական բաղադրիչներն են ձուն ու ցիտրուսային մրգերը: Այս համադրությունը թույլ է տալիս շատ կարճ ժամանակահատվածում արդյունավետ կերպով այրել ճարպերը՝ առանց օրգանիզմին մեծ վնաս հասցնելու:

 

Դիետայի կանոնները.

 

1. Ճաշն ու ընթրիքը չի կարելի տեղերով փոխել: 

2. Եթե մթերքի հստակ չափաբաժինը նշված չէ, ապա այն կարելի է ուտել ուզածի չափ: 

3. Հավկիթները կարելի է մասամբ կամ ամբողջությամբ փոխարինել կաթնաշոռով: 

4. Կարելի է օգտագործել շաքարի փոխարինիչով քաղցրավենիք (դիետիկ կոլա, սառնաշաքար և այլն): 

5. Պարտադիր անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ միրգ ու խմել մաքուր ջուր: 

6. Չի կարելի ուտել այնքան, որ ստամոքսում ծանրության զգացում առաջանա: 

7. Հարկավոր է օգտագործել նվազագույն քանակությամբ աղ և ավելի շատ համեմունքներ:

 

Արգելված մթերք.

 

• ոչխարի միս և յուղոտ խոզի միս, 

• կարտոֆիլ, եգիպտացորեն, 

• արմավ, բանան, մանգո, թուզ, խաղող, 

• կաթ, յուղոտ պանիր, 

• կենդանական ու բուսական յուղ, կարագ, 

• մսային արգանակ, 

• յուղոտ սոուսներ, 

• մակարոնեղեն ու հացահատիկներ, 

• հացաբուլկեղեն (բացի թույլ տրված ամբողջական հացահատիկից պատրաստված հացից), 

• շաքարավազ և դրանով պատրաստված քաղցրավենիք, 

• ալկոհոլ:

 

Այս դիետան հակացուցված է բաղադրիչներից ունեցած ալերգիաների, սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն խորհուրդ չի տրվում նաև հղիության ընթացքում, ուստի հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

 

Մարգարետ Թետչերը կազմվածքը կարգի բերելու համար ուտում էր շաբաթական 28 հավկիթ:

 

Առաջին շաբաթը

 

Նախաճաշն ամեն օր նույնն է. 1-2 խաշած ձու, թեյ կամ սուրճ առանց շաքարի

 

1-ին օրը

 

Ճաշին՝ խնձոր, տանձ և կես նարինջ:

 

Ընթրիքին՝ 400 գրամ անյուղ տավարի միս՝ եփված ջեռոցում:

 

2-րդ օրը

 

Ճաշին՝ ջեռոցում եփված հավի կրծքամիս, խառը բանջարեղենով աղցան կիտրոնի հյութով:

 

Ընթրիքին՝ 2 խաշած ձու, թարմ վարունգով աղցան անանուխով կան մաղադանոսով, կես թուրինջ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:

 

3-րդ օրը

 

Ճաշին՝ թարմ լոլիկով, մաղադանոսով ու անյուղ պանրով աղցան, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:

 

Ընթրիքին՝ կտրատված կանաչեղենով ու մանանեխով խաշած միս, կաղամբով ու գազարով աղցան՝ համեմված կիտրոնի հյութով:

 

4-րդ օրը

 

Ճաշին՝ մրգային աղցան անյուղ բնական յորգուրտով:

 

Ընթրիքին՝ ջեռոցում եփված հավ՝ քրքումով ու գինձով (համեմի սերմ), թարմ վարունգով, լոլիկով ու նեխուրով աղցան:

 

5-րդ օրը

 

Ճաշին՝ 2 հատ խաշած ձու, խաշած գազարով, կանաչ ոլոռով ու սոյայի սոուսով աղցան:

 

Ջեռոցում եփված ձուկ և պեկինյան կաղամբով աղցան՝ թուրինջով ու մաղադանոսով:

 

6-րդ օրը

 

Ճաշին՝ ջրով պատրաստված մրգային սմուզի (մեկ բաժակ):

 

Ընթրիքին՝ խաշած տավարի միս՝ վարունգով աղցանով ու սամիթով:

 

7-րդ օրը

 

Ճաշին՝ խաշած հավ, լոլիկով ու ռեհանով աղցան:

 

Ընթրիքին՝ ջեռոցում եփած բուլղարական պղպեղ՝ սխտորով ու կանաչեղենով, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:

 

Երկրորդ շաբաթը

 

Ամբողջ շաբաթ նախաճաշը նույնն է՝ 1-2 խաշած ձու, թուրինջ և թեյ կամ սուրճ՝ առանց շաքարի:

 

1-ին օրը

 

Ճաշին՝ ջեռոցում եփված տավարի միս և թարմ բանջարեղեն:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, 1 հատ թուրինջ:

 

2-րդ օրը

 

Ճաշին՝ ջեռոցում եփված հավի կրծքամիս բուլղարական պղպեղով ու գազարով:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, 1 հատ նարինջ:

 

3-րդ օրը

 

Ճաշին՝ ջեռոցում եփված տավարի միս և թարմ կաղամբով, վարունգով ու կանաչեղենով պատրաստված աղցան:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, 3 հատ մանդարին:

 

4-րդ օրը

 

Ճաշին՝ 2 հատ խաշած ձու, բրինզայով ու կանաչեղենով աղցան, շոգեխաշած դդմիկներ ու գազար:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, 1 հատ նարինջ:

 

5-րդ օրը

 

Ճաշին՝ ջեռոցում եփված ձուկ՝ կիտրոնով ու խնկունիով (розмарин) կամ սամիթով:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, 1 հատ թուրինջ:

 

6-րդ օրը

 

Ճաշին՝ խաշած հավ, լոլիկով աղցան բուլղարական պղպեղով ու համեմով, 1 հատ նարինջ:

 

Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, մրգային աղցան ( հարկավոր է ավելացնել նաև թուրինջ) բնական անյուղ յոգուրտով:

 

7-րդ օրը

 

Ճաշին՝ ջեռոցում պատրաստված հավի կրծքամիս լոլիկով, դդմիկով, սխտորով ու կանաչեղենով, 1 հատ նարինջ:

 

Ընթրիքին՝ 2 հատ խաշած ձու, թարմ վարունգով ու նեխուրով աղցան:

 

Երրորդ շաբաթը

 

Նախաճաշին կրկին հարկավոր է ուտել ձու և ցիտրուսային մրգեր:

 

1-ին օրը

 

Ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է ուտել միայն մրգեր: Կարելի է պատրաստել մրգային աղցան մի փոքր անյուղ կաթնաշոռով ու բնական յոգուրտով:

 

2-րդ օրը

 

Ամբողջ օրը կարելի է օգտագործել շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված բանջարեղեն: Խորհուրդ է տրվում ավելացնել ավելի շատ համեմունքներ ու թարմ կանաչեղեն:

 

3-րդ օրը

 

3-րդ օրը կարելի է ուտել թարմ կամ ջեռոցում եփված բանջարեն ու մրգեր, բացի արգելվածներից:

 

4-րդ օրը

 

Հարկավոր է ուտել օրվա ընթացքում 4 անգամ: Սնունդը պետք է բաղկացած լինի տապակած կամ խաշած ձկան, կաղամբով աղցանի, կանաչ տերևավոր բանջարեղենի, խաշած կամ ջեռոցում պատրաստված բանջարեղենի ոչ մեծ չափաբաժիններից:

 

5-րդ օրը

 

Տապակած կամ խաշած անյուղ միս կամ հավ, թարմ կամ խաշած բանջարեղեն: Այս ամենը հարկավոր է բաժանել 4 հավասար չափաբաժնի և ուտել օրվա ընթացքում:

 

6-րդ և 7-րդ օրերը

 

Ամենախիստ օրերն են. կարելի է ընտրել որևէ միրգ և ուտել այն օրվա ընթացքում:

 

Չորրորդ շաբաթը

 

Նշված մթերքը հարկավոր է բաժանել 5-6 հավասար չափաբաժինների և օգտագործել օրվա ընթացքում: Այլ մթերք ավելացնել չի թույլատրվում:

 

1-ին օրը

 

1 հատ թուրինջ կամ 2 հատ նարինջ, 4-ական լոլիկ ու վարունգ, թունա ձկան 1 մետաղյա տարրա (առանց յուղի), 300 գրամ խաշած կամ տապակած անյուղ միս:

 

2-րդ օրը

 

1 հատ տանձ կամ խնձոր, 200 գրամ սեխ կամ 1 հատ նարինջ, 1 հատ թուրինջ, 300 գրամ խաշած միս կամ հավի կրծքամիս, 4 հատ վարունգ, 3 հատ լոլիկ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:

 

3-րդ օրը

 

Անյուղ պանիր կան անալի բրինզա, 150 գրամ անյուղ կաթնաշոռ, խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն, 2 հատ վարունգ, 2 հատ լոլիկ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, 2 հատ նարինջ կամ 1 թուրինջ:

 

4-րդ օրը

 

400 գրամ խաշած հավ, 3 հատ լոլիկ, 3 հատ վարունգ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, 1 հատ նարինջ և 1 հատ թուրինջ:

 

5-րդ օրը

 

Տերևավոր բանջարեղենով պատրաստված աղցան, տապակած կամ ձեռոցում եփված ձուկ, 3 հատ լոլիկ, 3 հատ վարունգ, 2 հատ խաշած ձու, 1 հատ թուրինջ կամ 2 հատ նարինջ:

 

6-րդ օրը

 

400 գրամ խաշած հավի կրծքամիս, 150 գրամ անյուղ կաթնաշոռ կամ 150 գրամ բրինզա պանիր, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, 3 հատ վարունգ, 3 հատ լոլիկ, 1 բաժակ կեֆիր, 2 հատ նարինջ կամ թուրինջ:

 

7-րդ օրը

 

150 գրամ անյուղ կաթնաշոռ, թունա ձկան 1 մետաղյա տարրա (առանց յուղի), շոգեխաշած բանջարեղեն, 3 հատ վարունգ, 3 հատ լոլիկ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, 1 հատ թուրիջ կամ 2 հատ նարինջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular