ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ: Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունից պարզ է դարձել, որ նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Ուկրաինայի ժողովրդին և երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: «Մեր ցավակցությունն ենք հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ», - մանրամասնել է Զելենսկին, գրում է svpressa.ru–ն:

Վերջերս էլ հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը 4 ամսով ձերբակալել է «Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Նրանց մեղադրանք է առաջադրվել «Խարդախությամբ խոշոր վնաս հասցնելու», «Անօրինական ձեռնարկատիրությամբ մեծածավալ եկամուտ ստանալու», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման» հոդվածներով:

Իր հերթին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը լրջորեն քննարկելու անհրաժեշտության մասին։ Նա ռուս հաղորդավարներին անվանել է «դեգեներատներ», որոնք սրում են մթնոլորտը բացասաբար ազդելով երկու պետությունների միջև հարաբերությունների վրա։ Ի՞նչն է թաքնված այդ հանրապետություններում ռուսաֆոբիայի կտրուկ աճի հետևում և որտե՞ղ է Կրեմլը սխալ հաշվարկ կատարել։

Քաղաքագետ և արևելագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցու հալածանքները Հայաստանում սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ այցելելուց և նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Դրանից հետո տեղի են ունեցել Բաքվի իրադարձությունները, այսինքն «ժամանակագրական առումով դրանք համընկնում են»։

«Փաշինյանի հետ խոսելուց առաջ Թուրքիայի առաջնորդը հանդիպել էր Ալիևի հետ։ Բաքվում և Երևանում ժամանակագրական առումով համընկնող անկայունության պայմաններում Էրդողանի Անդրկովկասում հայտնվելը պատահական չի թվում։ Ըստ երևույթին, Բաքու-Մոսկվա-Անկարա եռանկյունում ինչ-որ բան է կատարվում, որը կապված է Մերձավոր Արևելքի հետ։ Կողմերը միմյանց ոչինչ չեն ասում, մինչդեռ Ադրբեջանը գործում է վճռականորեն և սադրիչ։ Այս բոլոր ձերբակալությունները քաղաքական գործողություններ են։ Եկատերինբուրգում զուտ քրեական գործեր են ընթանում», - նշել է նա։ Svpressa.ru-ի հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները քիչ թե շատ կայունացել են հենց Ռուսաստանի նկատմամբ որոշակի պահանջների ֆոնին, Տարասովը պատասխանել է, որ իրոք, Բաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել այդ հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular