ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդի շրջանում աջակցություն չկա». Բադալյանը ձերբակալությունների ալիքին Հայաստանի արձագանքի մասին. «Ժողովրդի շրջանում աջակցություն չկա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ռեպրեսիվ մեքենան աշխատում է ամբողջ հզորությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է մաքրել դաշտն իր համար, քանի որ նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը չափազանց մոտ է զրոյին, իսկ հակառեյտինգը գրեթե 90 % է։ Այսօր միայն ուժային գործողություններով և անօրինականությամբ կարող է փորձել կանգնեցնել արդեն իսկ ծագած գործընթացը Հայաստանի կառավարության դեմ։ Այս մասին «Զվեզդա»-ի եթերում խոսել է «Եվրասիա» ԱԱՆՕ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը, գրում է dzen.ru–ն։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված ուժային գործողություններն արդեն հակառակ ազդեցությունն են ունենում։ «Հայ եկեղեցու վրա հարձակումները որևէ աջակցություն չեն գտել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև սփյուռքի շրջանում», - ընդգծել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Բադալյանը հավելել է, որ հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նույնպես հսկայական դիսոնանս է առաջացրել։ «Նրա կալանավորումը մեծ դիսոնանս առաջացրեց, քանի որ սա այն մարդն է, ով շատ բան է արել Հայաստանի համար, վերջին 10-15 տարիների ընթացքում երկրում ներդրել է գրեթե մեկ միլիարդ դոլար տարբեր նախագծերի համար: Նա իսկապես օգնել է հազարավոր մարդկանց», - նշել է «Եվրասիա»–ի խորհրդի անդամը:

Կարապետյանն այն մարդն է, ով կարող է իսկապես միավորել տարբեր քաղաքական ուժերի, տարբեր սոցիալական շրջանակների մարդկանց: Բացի այդ, գործարարը երբեք որևէ քաղաքական պահանջ չի ներկայացրել, բայց իրականում նրան ներքաշում են դրա մեջ, նշել է Բադալյանը: Մասնագետի խոսքով վրացական սցենարը կարող է կրկնվել Հայաստանում, և Փաշինյանը փորձում է ցույց տալ և վախեցնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել և խոսել Հայաստանի շահերի մասին:

Ընդ որում բոլորն են վրդովված Հայաստանում կալանավորումների հետ կապված իրավիճակից, որ դա չի կարող արդարացվել: «Ասեմ ավելին, սա այնպիսի արձագանք է առաջացրել, որ արդեն իսկ կան հաստատված տեղեկություններ, որ նույնիսկ Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններն են բողոքի ակցիայով դիմել Արտաքին գործերի նախարարությանը, քանի որ սա ոչ ժողովրդավարական գործողությունների բացահայտ և լիովին ակնհայտ արարք է», - եզրափակել է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ստեղծված իրավիճակի հետագա զարգացմանը, Միքայել Բադալյանը ենթադրել է, որ մոտ ապագայում քաղաքական, հասարակական ուժերը և բիզնեսը կմիավորվեն և, հնարավոր է, կօգնեն ազդել իրավիճակի վրա։ Նրա խոսքով Հայաստանի ժողովուրդը ցանկանում է փոփոխությունների հասնել օրինական ճանապարհով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular