ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյունավետ օշարակ՝ ավելորդ քաշից ազատվելու և օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար

ՖՈՏՈ

Շատերի համար ավելորդ քաշից ազատվելը կարող է լուրջ խնդիր լինել, քանի որ դիետաներն ու ֆիզիկական վարժությունները ոչ միշտ են արդյունավետ լինում: Սակայն գոյություն ունի մի հրաշալի օշարակ, որն արագացնում է նյութափոխանակությունն ու այրում ճարպերը: Այս օշարակի բոլոր բաղադրիչները նպաստում են քաշի նվազմանն ու շատ օգտակար են առողջության համար:

 

Օշարակի բաղադրիչներից մեկը սոխն է, որը ալկալիական մթերք է և ջրիկացնում է արյունը: Այն ոչ միայն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից ու պաշտպանում է քաղցկեղից: Շնչառական խնդիրների դեպքում այն նաև շատ օգտակար է թոքերի դետոքսիկացիայի համար:

 

Այս օշարակի բաղադրության մեջ կա նաև դարչին, որը կարգավորում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը և պաշտպանում շաքարային դիաբետից: Բացի այդ, դարչինն օգնում է նվազեցնել ախորժակը և արագացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով ավելորդ կիլոգրամներից ազատվելուն:

 

Մյուս բաղադրիչը կիտրոնն է, որը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը, օգնում է դուրս բերել տոքսինները, մաքրում է լյարդն ու բարելավում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը:

 

Շատ օգտակար է նաև կոճապղպեղը, որն օժտված է հակաբորբոքային, հակաբակտերիալ հատկություններով, պաշտպանում է քաղցկեղից, վերահսկում է օրգանիզմում վատ խոլեստերինի մակարդակը, բարելավում է արյան շրջանառությունն ու խթանում քաշի կորուստը:

 

Բաղադրությունը.

 

·        3 ճ.գ. բնական մեղր,

 

·        2 սմ կոճապղպեղի արմատ (քերիչով մանրացրած),

 

·        4 հատ կիտրոն,

 

·        2 թ.գ. աղացած ցեյլոնյան դարչին,

 

·        125 գրամ սոխ:

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է կոճապղպեղն ու սոխը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել 4 կիտրոնից քամված հյութը, լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել նաև մեղրն ու դարչինը և կրկին խառնել: Ստացված օշարակը հարկավոր է լցնել ապակյա տարրայի մեջ, փակել կափարիչը և դնել սառնարան:

 

Օշարակմ անհրաժեշտ է ընդունել օրական երկու անգամ մեկական թեյի գդալ: Այն կարելի է ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին կամ ճաշից առաջ և երեկոյան մարզումներից առաջ:

 

Առավել լավ արդյունքի հասնելու համար այս օշարակը հարկավոր է օգտագործել 30 օր: Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցը հակացուցված է շաքարային դիաբետի կամ արյան գերճնշման դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular