ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանանեխը և շաքարավազը կնպաստեն մազերի արագ աճին (ֆոտո)

ՖՈՏՈ

Մանանեխի մածուկը վաղուց է հայտնի որպես մազերի աճը խթանող հիանալի միջոց։ Բացի այդ, այն չեզոքացնում է ավելորդ ճարպերը, բարելավում արյան շրջանառությունը, կարգավորում գեղձերի աշխատանքը։

Սակայն այս բաղադրիչը պետք է ճիշտ օգտագործել՝ գլխի մաշկը չչորացնելու համար, որը կարող է առաջացնել թեփ և մազերի կոտրվածություն։ Եթե ունեք ալերգիա կամ զգայուն մաշկ, ապա պետք է մանանեխը օգտագործեք հատուկ զգուշությամբ։ Այդ դեպքում ճիշտ կլինի դրա մեջ ավելացնել ձիթապտղի յուղ կամ ձվի դեղնուց, կեֆիր։

Բաղադրատոմսը

- 2 ճաշի գդալ մանանեխի փոշի

- 2 ճաշի գդալ տաք ջուր

- 1 ձվի դեղնուց

- 2 ճաշի գդալ ձիթապտղի կամ ցանկացած կոսմետիկ յուղ

- 2 թեյի գդալ շաքարավազ

горчица для волос маска

Պատրաստում

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը։ Այս միջոցը կարելի է  պատրաստել նաև առանց ձվի դեղնուցի, եթե դուք չեք սիրում դրա հոտը։ Ձուն կարելի է  փոխարինել մեղրով։

горчица для волос от выпадения

Օգտագործում՝

Քսեք դիմակը՝ մազերը բաժանելով իրարից, քանի որ այն պետք  է գործի հենց գլխի մաշկի վրա։ Միևնույն ժամանակ զգուշացեք դրա՝ մազերի ծայրերին հայտնվելուց։ Քսելուց հետո հագեք պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո փաթաթեք գլուխը սրբիչով։

горчица для быстрого роста волос

Պահեք դիմակը 15 րոպեից մինչև 1 ժամ։ Առաջին անգամ քսելիս պետք է անպայման պահել գոնե 15 րոպե, նույնիսկ եթե թվում է, որ գլխի վրա հրդեհ է։ Այդ ընթացքում ոչինչ չի պատահի, բայց դուք կսովորեք դրան և կկարողանաք հետագայում պահել 30 րոպե և ավել։

Դիմակը պատրաստեք շաբաթական 1 անգամ։ Եթե ձեր մազերը յուղոտ են, կարելի է նաև անել շաբաթական երկու անգամ։  Ընդհանուր կուրսը պետ է կազմի գոնե 1 ամիս։

Դրա արդյունքում ձեր մազերը կսկսեն ավելի արագ աճել, կդառնան խիտ և փափուկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular