ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարուց էլ պակաս։ Դրանք կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Երկրի բոլոր քաղաքական ուժերն են արդեն սկսել ընտրարշավը, գրում է Ng.ru–ն։

Ընդ որում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է առայժմ ամենաակտիվը։ Մասնավորապես, նա հարձակում է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ` պահանջելով կաթողիկոս Գերեգին II-ի հրաժարականը, ով հայկական այն էլիտայի վերջին ներկայացուցիչն է, որը պահպանել է իր պաշտոնը թավշյա հեղափոխությունից ի վեր։ Վարչապետի խոսքով` եկեղեցու առաջնորդն ունի ապօրինի զավակ, իսկ կուսակրոնությունը խախտած քահանան իրավունք չունի միջնորդ լինել ժողովրդի և Աստծո միջև։ Ի պատասխան, եկեղեցին մեղադրել է Փաշինյանին հայ ազգի հիմքերից մեկը ոչնչացնելու փորձի մեջ։ Ավելին, ՀԱԵ-ն չի բացառել, որ Հայաստանի ղեկավարը կարող է գործել Ադրբեջանի շահերից ելնելով։

Ընդդիմությունը նույնպես քահանաներին կողմ է արտահայտվել։ Օրինակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությունը մատնանշել է Փաշինյանի գործողությունների և Բաքվի միջև կապը։ «Ներկայիս ամոթալի իրականությունը կրկին կարևոր է դարձնում ժողովրդի պահանջով նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը։ Եկել է միասնության, վճռականության և գործողությունների ժամանակը, որպեսզի ձևավորվի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի, ժողովրդի բարեկեցությանը և ազգային արժեքների պաշտպանությանը», - ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Բացի այդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է հանդիպել Գարեգին II-ի հետ և հայտնել նրան իր աջակցությունը։ Միևնույն ժամանակ, նա կտրականապես դատապարտել է «ՀՀ իշխանությունների կողմից 1700-ամյա եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական ոտնձգությունները»։ «Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ընտրությունները կեղծելու պրակտիկայի հիմնադիրն է, և նա, իհարկե, պետք է աջակցի իր նման ժողովրդին ատող կեղծարարին», - նրանց հանդիպումն է մեկնաբանել վարչապետը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել է որպես Տեր-Պետրոսյանի կողմնակից։ Նա նույնիսկ հույս ուներ դառնալ նրա իրավահաջորդը և ղեկավարել է նրա ընտրական շտաբը 2008 թվականի նախագահական ընտրություններում, բայց խաղաքարտերը խառնվել են ապագա վարչապետի «մարտի 1-ի գործով» բանտարկության պատճառով։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և առաջին նախագահից աջակցություն չստանալու մեղադրանքով մեկ տարի բանտարկությունից հետո Փաշինյանը որոշեց ինքնուրույն հասնել իշխանության։

Եկեղեցական հակամարտությանը զուգահեռ Հայաստանի կառավարության ղեկավարը շարունակում է փորձել քաղաքական միավորներ վաստակել` մերձենալով Ադրբեջանի հետ։ Նախևառաջ, նա ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ։ Իր մտադրությունների անկեղծության վերաբերյալ Բաքվի կասկածները ցրելու համար Փաշինյանը անգամ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շնորհավորել է իր հարևաններին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին», - ասել է նա: 

Չի կարելի ասել, որ Փաշինյանի ջանքերը բացարձակապես օգտակար չեն։ Առնվազն, նա հասել է Ադրբեջանի հետ սահմանի մի հատվածի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը։ Բացի այդ, հունիսի 6-ի գիշերը երկու անչափահասներ էին մոլորվել Հայաստանի Սյունիքի մարզում և թափառեցին Ադրբեջան։ Հայ հանրությունը, որը սովոր էր հարևանների հետ թշնամանքին, անմիջապես ենթադրեց ամենավատը. երեխաները առևանգվել են, բանտարկվել, պատանդներ դարձել... Սակայն Հայաստանի իշխանությունները արագ համաձայնության եկան իրենց գործընկերների հետ և կարողացան կորած երեխաներին տուն վերադարձնել առանց որևէ պայմանի։

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը կառաջադրի երկու հիմնական կարգախոս. խլել ամեն ինչ նախկին իշխանություններից և պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից։ Նա նաև կընդգծի հայերի վախը Ադրբեջանի հետ պատերազմից։ «Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ իշխանությունները շատ ցածր վստահության վարկանիշ ունեն։ Կան լուրջ կասկածներ, որ նույնիսկ իշխանությունների հետ սերտորեն կապված արևմտամետ կուսակցությունների օգնությամբ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը։ Օրինակ Շիրակում նրա «ՔՊ»–ն պարտվեց չնայած վարչական ռեսուրսներին և ընտրողներին վախեցնելու բոլոր փորձերին։ Հնարավոր է, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև հանրապետական ​​մակարդակով։ Ընտրական արգելքը հաղթահարած մի քանի ընդդիմադիր ուժեր միասին ավելի շատ ձայներ կստանան, քան Փաշինյանի կուսակցությունը և այդպիսով կձևավորեն նոր կառավարություն», - կարծիք է հայտնել Խալաթյանը։

Փորձագետը նշել է, որ հայրենասիրական ընդդիմությունից բացի, որը միշտ դեմ է եղել Փաշինյանին, կան նաև ընտրողներ, ովքեր հիասթափված են նրանից կոռուպցիոն սկանդալների, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի անբավարար բարելավման, Փաշինյանի իշխանության տարիներին պետական ​​պարտքի կտրուկ աճի պատճաառով։

Իր հերթին, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը կասկածում է ընդդիմության խորհրդարանական ընտրություններում հաղթելու կարողությանը։ «Իմ կարծիքով մենք կտեսնենք ընտրությունների կրկնություն ոչ թե Շիրակում, այլ Երևանում, որտեղ «ՔՊ»–ն կարողացավ ստեղծել կոալիցիա սպոյլերի հետ։ Այս անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կարող է հավակնել այդ դերին։ Ավելին, Փաշինյանի դիրքերը բավականին կայուն են, քանի որ «ՔՊ»–ի վարկանիշը, հավանաբար, չի իջնի ներկայիս 15%-ից», - կարծիք է հայտնել փորձագետը։

Իսկ ընդդիմությունը, ընդահակառակը,  լուրջ խնդիրներ ունի ոչ միայն իր ներկայիս ժողովրդականության, այլ նաև այն առաջնորդների հետ, ովքեր կարող էին բարձրացնել նրան: «Ընդդիմությունը պատառոտված է ներքին հակասություններով, այն չունի ռազմավարական օրակարգ... Բացի այդ, Շիրակում ընդդիմությունն ուներ մի քանի ուժեղ առաջնորդներ, որոնք կարողացան խլել ընտրողների ձայները: Ազգային մակարդակով նման քաղաքական գործիչներ չկան, և դժվար թե մեկ տարի անց հայտնվեն», - եզրափակել է Միքայելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular