ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով են պայմանավորված դաշտանային ցավերը և ինչպես կարելի է մեղմել տհաճ զգացողությունները

ՖՈՏՈ

Կանանց մեծ մասը դաշտանի ժամանակ բախվում է այնպիսի տհաճ ախտանշանների, ինչպիսին են սրտխառնոցը, թուլությունը, գլխապտույտը, մղկտուն ցավը և այլն: Շատերն այս ախտանշանները բնական են համարում, մինչդեռ բժշկության մեջ կա հատուկ տերմին՝ ալգոմենորեան, որը բնորոշում է ցավոտ դաշտանը: Հարկ է հիշել, որ դաշտանային ցավերը կարող են պայմանավորված լինել ոչ միայն կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այլև լուրջ հիվանդություններով:

 

Ալգոմենորեան բավական տարածված խնդիր է, որը ախտորոշվում է 14-45 տարեկան կանանց 60-70 %-ի մոտ: Այն հատկապես ծանր կարող է լինել դեռահասության շրջանում: Ուժեղ ցավերը սովորաբար անհանգստացնում են դաշտանի առաջին և երկրորդ օրերին, այնուհետև անհետանում են երրորդ օրը: Այդ ընթացքում շատ կանայք լինում են հոգեպես ու ֆիզիկապես վատ վիճակում, ինչի հետևանքով զգում են ճնշվածություն:

 

Ալգոմենորեայի հիմնական ախտանշանները

 

Ալգոմենորեան հիմնականում արտահայտվում է որովայնի ստորին հատվածի, ինչպես նաև գոտկատեղի և սրբանոսկրի հատվածի ծակող, մղկտուն, կծկումանման ցավերով: Հարկ է հիշել, որ ցավոտ դաշտանը հիվանդություն է և, ինչպես ցանկացած այլ հիվանդություն, այն պետք է ժամանակին բուժվի:

 

Ալգոմենորեայի տեսակները

 

Գոյություն ունի ալգոմենորեայի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնային ալգոմենորեան պայմանավորված է սեռական օրգանների կառուցվածքով ու նյարդային համակարգի հիվանդություններով, իսկ երկրորդային ալգոմենորեան՝միզասեռական համակարգի բորբոքային գործընթացներով, ինչպիսին են ուռուցքը, կիստան և այլն:

 

Ցավոտ դաշտանի պատճառը պարզելու համար հարկավոր է այցելել բժիշկ-գինեկոլոգին և անցնել անհրաժեշտ հետազոտությունները.

 

·        հանձնել բակտերիոլոգիական ցանքս,

 

·        ստուգել հորմոնալ ֆոնը,

 

·        հանձնել «թաքնված» վարակների անալիզ,

 

·        հանձնել հեշտոցի քսուքի անալիզ,

 

·        հանձնել արյան կենսաքիմիական անալիզ:

 

Ալգոմենորեայի բուժումը

 

Ալգոմենորեայի բուժումը հարկավոր է սկսել միայն հստակ ախտոոշումից հետո: Եթե ցավերը պայմանավորված են բորբոքային գործընթացներով, ապա առաջին հերթին հարկավոր է ազատվել հենց դրանցից:

 

Եթե ընդհանուր ստուգման արդյունքում առողջական ոչ մի լուրջ խնդիր չի հայտնաբերվել, ապա ալգոմենորեայից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի, առողջ ապրելակերպի ու վիտամինների միջոցով: Հարկ է հիշել, որ դաշտանի ընթացքում ցավի ուժգնացմանը կարող են նպաստել ծխախոտի, ալկոհոլի և սուրճի չարաշահումը, ինչպես նաև քնի խանգարումն ու սթրեսները:

 

Ցավոտ զգացողություններից ազատվելու համար կարելի է օգտագործել ցավազրկող միջոցներ: Բացի այդ, ուժեղ ցավերի ու սպազմների դեպքում կարող է օգնել պարբերաբար հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունումը:

 

Ժողովրդական բժշկության բաղադրատոմսեր.

 

Դաշտանային ցավերի դեպքում տհաճ զգացողություններից ազատվելու համար կարելի է որովայնի ստորին հատվածին տաք կոմպրես դնել:

 

Բացի այդ, կարելի է նաև ոտքերին ու որովայնի ստորին հատվածին տաք ավազով լցված փոքրիկ պարկեր կամ տաք չոր սրբիչներ դնել:

 

Նաև գոյություն ունեն դեղաբույսեր, որոնք կօգնեն մեղմել դաշտանային ցավերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական բաղադրատոմս.

 

·        20 գրամ մատնունի սագի խոտին (лапчатка гусиная) ավելացնել մի բաժակ տաք ջուր և եռացնել թույլ կրակի վրա: Այնուհետև եփուկը քամել և սառեցնել: Ընդունել օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ կես բաժակ:

 

·        2 ճ.գ. խնկածաղկին (душица) ավելացնել 2 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular