Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով են պայմանավորված դաշտանային ցավերը և ինչպես կարելի է մեղմել տհաճ զգացողությունները

ՖՈՏՈ

Կանանց մեծ մասը դաշտանի ժամանակ բախվում է այնպիսի տհաճ ախտանշանների, ինչպիսին են սրտխառնոցը, թուլությունը, գլխապտույտը, մղկտուն ցավը և այլն: Շատերն այս ախտանշանները բնական են համարում, մինչդեռ բժշկության մեջ կա հատուկ տերմին՝ ալգոմենորեան, որը բնորոշում է ցավոտ դաշտանը: Հարկ է հիշել, որ դաշտանային ցավերը կարող են պայմանավորված լինել ոչ միայն կնոջ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այլև լուրջ հիվանդություններով:

 

Ալգոմենորեան բավական տարածված խնդիր է, որը ախտորոշվում է 14-45 տարեկան կանանց 60-70 %-ի մոտ: Այն հատկապես ծանր կարող է լինել դեռահասության շրջանում: Ուժեղ ցավերը սովորաբար անհանգստացնում են դաշտանի առաջին և երկրորդ օրերին, այնուհետև անհետանում են երրորդ օրը: Այդ ընթացքում շատ կանայք լինում են հոգեպես ու ֆիզիկապես վատ վիճակում, ինչի հետևանքով զգում են ճնշվածություն:

 

Ալգոմենորեայի հիմնական ախտանշանները

 

Ալգոմենորեան հիմնականում արտահայտվում է որովայնի ստորին հատվածի, ինչպես նաև գոտկատեղի և սրբանոսկրի հատվածի ծակող, մղկտուն, կծկումանման ցավերով: Հարկ է հիշել, որ ցավոտ դաշտանը հիվանդություն է և, ինչպես ցանկացած այլ հիվանդություն, այն պետք է ժամանակին բուժվի:

 

Ալգոմենորեայի տեսակները

 

Գոյություն ունի ալգոմենորեայի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնային ալգոմենորեան պայմանավորված է սեռական օրգանների կառուցվածքով ու նյարդային համակարգի հիվանդություններով, իսկ երկրորդային ալգոմենորեան՝միզասեռական համակարգի բորբոքային գործընթացներով, ինչպիսին են ուռուցքը, կիստան և այլն:

 

Ցավոտ դաշտանի պատճառը պարզելու համար հարկավոր է այցելել բժիշկ-գինեկոլոգին և անցնել անհրաժեշտ հետազոտությունները.

 

·        հանձնել բակտերիոլոգիական ցանքս,

 

·        ստուգել հորմոնալ ֆոնը,

 

·        հանձնել «թաքնված» վարակների անալիզ,

 

·        հանձնել հեշտոցի քսուքի անալիզ,

 

·        հանձնել արյան կենսաքիմիական անալիզ:

 

Ալգոմենորեայի բուժումը

 

Ալգոմենորեայի բուժումը հարկավոր է սկսել միայն հստակ ախտոոշումից հետո: Եթե ցավերը պայմանավորված են բորբոքային գործընթացներով, ապա առաջին հերթին հարկավոր է ազատվել հենց դրանցից:

 

Եթե ընդհանուր ստուգման արդյունքում առողջական ոչ մի լուրջ խնդիր չի հայտնաբերվել, ապա ալգոմենորեայից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի, առողջ ապրելակերպի ու վիտամինների միջոցով: Հարկ է հիշել, որ դաշտանի ընթացքում ցավի ուժգնացմանը կարող են նպաստել ծխախոտի, ալկոհոլի և սուրճի չարաշահումը, ինչպես նաև քնի խանգարումն ու սթրեսները:

 

Ցավոտ զգացողություններից ազատվելու համար կարելի է օգտագործել ցավազրկող միջոցներ: Բացի այդ, ուժեղ ցավերի ու սպազմների դեպքում կարող է օգնել պարբերաբար հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունումը:

 

Ժողովրդական բժշկության բաղադրատոմսեր.

 

Դաշտանային ցավերի դեպքում տհաճ զգացողություններից ազատվելու համար կարելի է որովայնի ստորին հատվածին տաք կոմպրես դնել:

 

Բացի այդ, կարելի է նաև ոտքերին ու որովայնի ստորին հատվածին տաք ավազով լցված փոքրիկ պարկեր կամ տաք չոր սրբիչներ դնել:

 

Նաև գոյություն ունեն դեղաբույսեր, որոնք կօգնեն մեղմել դաշտանային ցավերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական բաղադրատոմս.

 

·        20 գրամ մատնունի սագի խոտին (лапчатка гусиная) ավելացնել մի բաժակ տաք ջուր և եռացնել թույլ կրակի վրա: Այնուհետև եփուկը քամել և սառեցնել: Ընդունել օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ կես բաժակ:

 

·        2 ճ.գ. խնկածաղկին (душица) ավելացնել 2 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված