ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյան. Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, որտեղ էլ որ խաղացել եմ, ներկայացրել եմ Հայաստանը

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է իտալական «Ինտերում», խոսել է ակումբի և ազգային հավաքականի կազմում խաղալիս զգացմունքների տարբերության մասին, գրում է championat.com–ը։

«Մանկուց ի վեր իմ երջանկությունը ֆուտբոլն էր, գնդակով խաղալն ինձ համար ամեն ինչ էր։ Ես երբեք չէի կորցնում դեմքիս ժպիտը, միշտ երջանիկ էի։ Եվ նույնիսկ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ անում եմ այն, ինչ սիրում էի անել մանկության տարիներին և այն, ինչ սիրում եմ անել հիմա: Ես արդեն չորս տարի է, ինչ չեմ խաղացել ազգային հավաքականում, բայց երբ խաղում էի, միշտ ունեի եռանդ, կիրք և հաղթելու ցանկություն, քանի որ Հայաստանի նման երկրի համար հաղթանակն ամեն ինչ է։ Ակումբում ամեն ինչ այլ է, քանի որ կան շատ օտարերկրացի խաղացողներ, և բոլորը փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն եմ, ես նույնն եմ անում, և ուրախ եմ, որ Հայաստանի ներկայացուցիչն եմ եղել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, ամենուր, որտեղ խաղացել եմ», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» խաղում է 2022 թվականի ամռանից։ Նախկինում նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», գերմանական «Բորուսիա» Դորտմունդը, ուկրաինական «Շախտյորը» և «Մետալուրգը»։ Մխիթարյանի տնային ակումբը հայկական «Փյունիկն» է։ Բացի այդ, կիսապաշտպանը 2003 թվականին չորս ամիս (մարտից մինչև հուլիս) անցկացրել է վարձավճարով բրազիլական «Սան Պաուլո» ակումբի երիտասարդական թիմում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular