ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կանխատեսել են Փաշինյանի պարտությունը հաջորդ ընտրություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ մի լեգիտիմություն չունի, նրան աջակցում է երկրի քաղաքացիների առավելագույնը 11 %-ը, news.ru–ի հետ  զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով կառավարության ներկայիս ղեկավարը կպարտվի հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2026 թվականին։

«Փաշինյանը, ըստ էության, ոչ լեգիտիմ է։ Տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ նրան աջակցում է Հայաստանի բնակչության առավելագույնը 11 %-ը։ Նրան մնացել են միայն վարչական ռեսուրսները։ Ես ընդունում եմ, որ այս բոլոր տարօրինակությունները, այդ թվում ուղիղ եթերում ձվածեղ պատրաստելու մասին պատմությունը, ուշադրություն գրավելու էժան շոուի մաս են կազմում։ Սրանք ոչ այնքան իմաստալից հուսահատ փորձեր են։ Բայց դրանք դժվար թե օգնեն նրան: Կարծում եմ, որ նա կպարտվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում», - ասել է Թևանյանը։

Քաղաքական գործչի խոսքով Փաշինյանը խամաճիկ է Արևմուտքի ձեռքում, նա աշխատել է «ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ պատերազմի կուսակցության» հետ։ Թևանյանը կարծում է, որ հիմա էլ Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխությամբ նա դարձել է աշխարհաքաղաքական որբ։ «Եվ հիմա Փաշինյանը հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ, փորձում է ցույց տալ, որ նորմալ հարաբերություններ ունի Վաշինգտոնի վարչակազմի հետ, չնայած իրականում նա ինքն է իրեն նվաստացնում ցույց տալով, որ կորցրել է իր հովանավորներին», - հավելել է քաղաքագետը։ 

Ավելի վաղ Փաշինյանը, երբ լրագրողներից մեկը մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրել էր, թե ինչո՞ւ էր նա ուղիղ եթերում ձվածեղ պատրաստում, մինչդեռ երկրում և աշխարհում տարբեր իրադարձություններ էին տեղի ունենում, շփոթվել էր և սկսել արդարանալ։ Բացի այդ, լրագրողը հիշեցրել էր, թե ինչպես էր Փաշինյանը մուրճ թափահարում և սպառնում «բոլորին ծեծել»՝ նկատի ունենալով ընդդիմության կողմնակիցներին։ Սակայն վարչապետը չէր կարողանում հիշել, որ դրանք հենց իր ասված խոսքերն են եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular