ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ամպագոռգոռ վերնագրով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք է հաստատել։ Իրականում դա ավելի շատ նման է մի ձեռքով ծափահարելուն, դա ցուցադրական ժեստ է, որը հիմնված չէ ոչ պարտավորություններով, ոչ էլ հետևանքներով: Ի՞նչ է դա՝ աշխարհաքաղաքական ֆլիրտ, թե՞ «եվրոպական վեկտորի» պատրվակով հին դաշնակցից նախապատվությունները խլելու փորձ։ Փորձենք պարզել այս հերթական քաղաքական միմիկան, գրում է dzen.rudzen.ru–ն: 

«Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» սադրիչ վերնագրով օրենքն ընդունվել է առանց կոնկրետ քայլերի, ժամկետների կամ պարտավորությունների։ Սակայն նույնիսկ այդ խորհրդանշական փաստաթուղթը բավական էր, որպեսզի Կրեմլն իր տոնայնությունը դիվանագիտորեն զսպվածից փոխի նախազգուշականի։

Հայաստանի իշխանությունները կարծես թե փորձում են միաժամանակ մնալ եվրասիական ակումբում և նաև առաջացնել եվրոպացի կուրատորների հետաքրքրությունը։ Օրինակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դա ոչ այլ ինչ է անվանել, քան «ռազմավարական դիվերսիֆիկացում»։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ է արել ընդհանրապես ամեն ինչին  լուրջ չվերաբերվել ասելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի նախատեսվում, դա ընդամենը «նկրտումների արտահայտություն է»։ Այդ ամենից ԵՄ-ն չի ուրախացել: Խարդավանքն այն է, որ նախաձեռնությունը բացահայտ անտարբերությամբ է ընդունվել հենց Եվրամիության ներսում: Ոչ մի խանդավառ հայտարարություն, ոչ մի առաջ պարզած ձեռք, ոչ մի ակնարկ երկխոսության սկզբի մասին: Բրյուսելը, արդեն կուշտ լինելով արևելաեվրոպական հավակնություններից, սառնասրտորեն է վերաբերվել այս նոր էնտուզիաստին. «Եթե ուզում եք՝ նայեք մեր ուղղությամբ, պարզապես չզարմանաք, եթե մենք երես թեքվենք»:

Մոսկվայում, ի տարբերություն Բրյուսելի, ռոմանտիկ պատրանքներ չկան։ Ռուսական կողմը վաղուց է հասկացրել, որ անհնար է նստել երկու տնտեսական միությունների աթոռների վրա, յուրաքանչյուրն ունի իր կանոնները, իր տարածքը և, որ ամենակարևորը, իր պարտավորությունները: Այսինքն, ընկեր Փաշինյան, պիտի ընտրես, թե ում հետ ես։

ԵԱՏՄ-ում Ռուսաստանը պարզապես «գործընկեր» չէ, նա այն առանցքային դերակատարն է, որից ուղղակիորեն կախված է Հայաստանի տնտեսության զգալի մասը։ Եվ սա հռետորաբանություն չէ։ Եվրասիական միությունից դուրս գալը Հայաստանին կբերի ՀՆԱ-ի 30-40 %-ի կորուստ։ Միևնույն ժամանակ ռեցեսիայի, գնաճի և ԵՄ-ի ծանրաբեռնված բյուջեի պայմաններում 2025 թվականին եվրոպական առատաձեռն սուբսիդիաների վրա հույս դնելն առնվազը նշանակում է չհասկանալ եվրոպական իրողությունները: Այսինքն Հայաստանի այս քայլն ավելի շատ նման է հուսահատության կամ, ավելի հավանական է, սակարկության ժեստի:

Բացի դա կան եվրոպական դռները փակվելու պատմություններ: Օրինակ Ուկրաինայի եվրոպական երազանքն ավարտվեց ոչ մի տեղ չտանող ճանապարհով՝ տարածքների կորստով և տնտեսական փլուզմամբ։ Արդարացվա՞ծ էր այդ գինը։ Պատասխանը կախված է քաղաքական նախասիրություններից։ Բայց արդյունքն ակնհայտ է, ԵՄ-ն չի շտապում Ուկրաինային լիարժեք անդամ դարձնել նույնիսկ լայնածավալ հակամարտության ֆոնին։
Իսկ օրինակ Թուրքիան բանակցությունների, բարեփոխումների և զիջումների անվերջ փուլերով տասնամյակներ շարունակ է թակել Բրյուսելի դռները: Արդյունքը «հավերժ թեկնածուի» կարգավիճակն է։ Արդյունքում նրանք հասկացել են, որ իրենց չեն ողջունում Եվրամիությունում, և սկսել են կառուցել սեփական, թեկուզ հակասական, բայց ինքնիշխան ապագան:

Հայաստանը պետք է իրեն նույն հարցը տա. Եվրոպան իսկապե՞ս պատրաստ է վերցնել նրան իր թևի տակ։ Գուցե՞ սա պարզապես Ռուսաստանից ավելի մեծ «աջակցություն» և ուշադրություն կորզելու Երևանի փորձն է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս մնա ԵԱՏՄ-ից: Գործնականում դա կլինի փլուզում՝ ռուսական շուկա անմաքս հասանելիության կորուստ, ապրանքների գների բարձրացում, առևտրի և լոգիստիկայի ոլորտում նախապատվությունների կորուստ: Եվ նաև Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացում, որը գնալով սկսում է հիշեցնել իր դաշնակիցներին, որ բարեկամությունը լինում է միայն երկկողմանի։ Հնարավո՞ր է սուվերեն քաղաքականություն մշակել երկու կողմերի հետ սիրախաղ անելով։ Միգուցե։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ որքան երկար են նստում երկու աթոռների վրա, այնքան ավելի ցավալի է լինում ընկնելը, երբ դրանցից մեկը կոտրվում է: Արդյո՞ք պետք է հավատալ, որ ԵՄ-ն իսկապես պատրաստ է ընդունել Հայաստանին, և արդյո՞ք Ռուսաստանին անհրաժեշտ է գործընկերություն պահպանել մեկի հետ, ով շարունակում է ստուգել, թե որտեղ է խոտն ավելի կանաչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular