Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ամպագոռգոռ վերնագրով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք է հաստատել։ Իրականում դա ավելի շատ նման է մի ձեռքով ծափահարելուն, դա ցուցադրական ժեստ է, որը հիմնված չէ ոչ պարտավորություններով, ոչ էլ հետևանքներով: Ի՞նչ է դա՝ աշխարհաքաղաքական ֆլիրտ, թե՞ «եվրոպական վեկտորի» պատրվակով հին դաշնակցից նախապատվությունները խլելու փորձ։ Փորձենք պարզել այս հերթական քաղաքական միմիկան, գրում է dzen.rudzen.ru–ն: 

«Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» սադրիչ վերնագրով օրենքն ընդունվել է առանց կոնկրետ քայլերի, ժամկետների կամ պարտավորությունների։ Սակայն նույնիսկ այդ խորհրդանշական փաստաթուղթը բավական էր, որպեսզի Կրեմլն իր տոնայնությունը դիվանագիտորեն զսպվածից փոխի նախազգուշականի։

Հայաստանի իշխանությունները կարծես թե փորձում են միաժամանակ մնալ եվրասիական ակումբում և նաև առաջացնել եվրոպացի կուրատորների հետաքրքրությունը։ Օրինակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դա ոչ այլ ինչ է անվանել, քան «ռազմավարական դիվերսիֆիկացում»։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ է արել ընդհանրապես ամեն ինչին  լուրջ չվերաբերվել ասելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի նախատեսվում, դա ընդամենը «նկրտումների արտահայտություն է»։ Այդ ամենից ԵՄ-ն չի ուրախացել: Խարդավանքն այն է, որ նախաձեռնությունը բացահայտ անտարբերությամբ է ընդունվել հենց Եվրամիության ներսում: Ոչ մի խանդավառ հայտարարություն, ոչ մի առաջ պարզած ձեռք, ոչ մի ակնարկ երկխոսության սկզբի մասին: Բրյուսելը, արդեն կուշտ լինելով արևելաեվրոպական հավակնություններից, սառնասրտորեն է վերաբերվել այս նոր էնտուզիաստին. «Եթե ուզում եք՝ նայեք մեր ուղղությամբ, պարզապես չզարմանաք, եթե մենք երես թեքվենք»:

Մոսկվայում, ի տարբերություն Բրյուսելի, ռոմանտիկ պատրանքներ չկան։ Ռուսական կողմը վաղուց է հասկացրել, որ անհնար է նստել երկու տնտեսական միությունների աթոռների վրա, յուրաքանչյուրն ունի իր կանոնները, իր տարածքը և, որ ամենակարևորը, իր պարտավորությունները: Այսինքն, ընկեր Փաշինյան, պիտի ընտրես, թե ում հետ ես։

ԵԱՏՄ-ում Ռուսաստանը պարզապես «գործընկեր» չէ, նա այն առանցքային դերակատարն է, որից ուղղակիորեն կախված է Հայաստանի տնտեսության զգալի մասը։ Եվ սա հռետորաբանություն չէ։ Եվրասիական միությունից դուրս գալը Հայաստանին կբերի ՀՆԱ-ի 30-40 %-ի կորուստ։ Միևնույն ժամանակ ռեցեսիայի, գնաճի և ԵՄ-ի ծանրաբեռնված բյուջեի պայմաններում 2025 թվականին եվրոպական առատաձեռն սուբսիդիաների վրա հույս դնելն առնվազը նշանակում է չհասկանալ եվրոպական իրողությունները: Այսինքն Հայաստանի այս քայլն ավելի շատ նման է հուսահատության կամ, ավելի հավանական է, սակարկության ժեստի:

Բացի դա կան եվրոպական դռները փակվելու պատմություններ: Օրինակ Ուկրաինայի եվրոպական երազանքն ավարտվեց ոչ մի տեղ չտանող ճանապարհով՝ տարածքների կորստով և տնտեսական փլուզմամբ։ Արդարացվա՞ծ էր այդ գինը։ Պատասխանը կախված է քաղաքական նախասիրություններից։ Բայց արդյունքն ակնհայտ է, ԵՄ-ն չի շտապում Ուկրաինային լիարժեք անդամ դարձնել նույնիսկ լայնածավալ հակամարտության ֆոնին։
Իսկ օրինակ Թուրքիան բանակցությունների, բարեփոխումների և զիջումների անվերջ փուլերով տասնամյակներ շարունակ է թակել Բրյուսելի դռները: Արդյունքը «հավերժ թեկնածուի» կարգավիճակն է։ Արդյունքում նրանք հասկացել են, որ իրենց չեն ողջունում Եվրամիությունում, և սկսել են կառուցել սեփական, թեկուզ հակասական, բայց ինքնիշխան ապագան:

Հայաստանը պետք է իրեն նույն հարցը տա. Եվրոպան իսկապե՞ս պատրաստ է վերցնել նրան իր թևի տակ։ Գուցե՞ սա պարզապես Ռուսաստանից ավելի մեծ «աջակցություն» և ուշադրություն կորզելու Երևանի փորձն է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս մնա ԵԱՏՄ-ից: Գործնականում դա կլինի փլուզում՝ ռուսական շուկա անմաքս հասանելիության կորուստ, ապրանքների գների բարձրացում, առևտրի և լոգիստիկայի ոլորտում նախապատվությունների կորուստ: Եվ նաև Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացում, որը գնալով սկսում է հիշեցնել իր դաշնակիցներին, որ բարեկամությունը լինում է միայն երկկողմանի։ Հնարավո՞ր է սուվերեն քաղաքականություն մշակել երկու կողմերի հետ սիրախաղ անելով։ Միգուցե։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ որքան երկար են նստում երկու աթոռների վրա, այնքան ավելի ցավալի է լինում ընկնելը, երբ դրանցից մեկը կոտրվում է: Արդյո՞ք պետք է հավատալ, որ ԵՄ-ն իսկապես պատրաստ է ընդունել Հայաստանին, և արդյո՞ք Ռուսաստանին անհրաժեշտ է գործընկերություն պահպանել մեկի հետ, ով շարունակում է ստուգել, թե որտեղ է խոտն ավելի կանաչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված