ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորներ և բանտապահներ են սպանվել. խռովություն՝ գաղութում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվարի 3-ին՝ կեսօրին, Դուշանբեից 24 կմ հեռավորության վրա գտնվող Վահդաթ քաղաքի բանտում մի խումբ կալանավորներ, որոնք ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են, փորձել են պատանդ վերցնել, ապա փախչել։

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը գրում է, որ այս մասին հաղորդվում է Տաջիկստանի արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Ինը հոգանոց բանտարկյալների խումբը, օգտագործելով ինքնաշեն գործիքներ. մահացու հարձակում է գործել ուղղիչ հիմնարկի պատասխանատու աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կալանավորները չեն ենթարկվել հիմնարկի վարչակազմի օրինական պահանջներին, օգտագործելով ինքնաշեն սուր և կտրող երկաթե դանակներ, շարունակել են իրենց հանցավոր գործողությունները՝ առանց բողոքների և պայմանների ներկայացման, փորձել են սպանել հաստատությունը հսկող զինվորներին և փախչել:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով կալանավայրի երեք աշխատակիցներ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, երեք բանտարկյալներ սպանվել են իշխանությունների պատասխան գործողությունների արդյունքում, իսկ մնացածը կալանավորվել են։ 

Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը, հղում անելով Տաջիկստանի անվտանգության գործակալությունների աղբյուրին, գրում է գաղութում անկարգությունները ճնշելու ժամանակ սպանված հինգ բանտարկյալների մասին:
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ ապստամբ բանտարկյալներին վնասազերծելու համար օգտագործվել են հատուկ ջոկատայիններ։ «Հաստատության անվտանգության և պաշտպանության համակարգը լիովին վերականգնվել է», - ասվում է ՔՊԿԳՎ հաղորդագրության մեջ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular