ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան տարօրինակություններ, որոնք անհասկանալի են օտարերկրացիների համար

ՖՈՏՈ

BlogNews.am

Ըստ որոշ զբոսաշրջիկների, ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է: Ամերիկացիներն անչափ շատ են սիրում ժպտալ, իսկ խանութներում և այլ բոլոր վայրերում թե՛ ձմռանը, թե՛ ամռանը բավականին ցուրտ է, քանի որ օդորակիչներն ամբողջ օրը միացված են հովացնող ռեժիմի վրա:

Իհարկե, շատերի մոտ կարող են կարծրատիպեր առաջանալ, այդ պատճառով էլ առաջարկում ենք տեսնել, թե ինչ են ասում ԱՄՆ-ում եղած զբոսաշրջիկները:

Վաճառվող ուտելիքի և խմիչքի չափաբաժինն ուղղակի ապշեցուցիչ է օտարերկրացիների համար:

American

Ասում են՝ ամերիկյան ռեստորաններում ուտելիքի մեկ չափաբաժինը 50-100%-ով ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում: Զբոսաշրջիկներից մեկն ասում էր, որ ռեստորանում նրա պատվիրած տապակած հնդկահավի ազդրերն այնքան մեծ էին, կարծես՝ դինոզավրի լինեին:

 

Drive-thru ֆորմատով աշխատող ռեստորաններն ու խանութներն ամենուր են

They

Ամերիկացիները շատ են սիրում ամենուր մեքենայով գնալ: Այնտեղ հնարավոր է առանց մեքենայից դուրս գալու Starbucks-ից սուրճ գնել, McDonalds-ից՝ բուրգերներ, ալկոհոլ վաճառող խանութներից՝ լիկյորներ և այլն:

 

Դժվար է կռահել, թե ինչի համար են ամենուր փակցված իրավաբանական ծառայություններ առաջարկող հայտարարություններ

They don

Այս հարցի պատասխանը գտնելն իսկապես դժվար է: Միգուցե ամերիկացիները նախընտրում են յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ  խորհրդակցե՞լ իրավաբանի հետ: Ոչ ոք չգիտի պատճառը, բայց նմանատիպ պաստառներն ամենուր են:

 

ԱՄՆ-ում կան բազմաթիվ սկյուռիկներ

Apparently

Ամերիկա ժամանելուն պես շատերին է զարմացնում հարյուրավոր սկյուռիկների առկայության փաստը: Նրանք ամենուր են՝ այգիներում, տան բակերում...

 

Լայն տարածությունների քանակը շատ զարմացնող է

The amount

Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ն բավականին մեծ երկիր է, սակայն ճանապարհների լայնություններն ու տների միջև եղած հեռավորություններն ապշեցնում են յուրաքանչյուրին: Շատերին թվում է՝ սրանք հարուստ մարդկանց տներ են, սակայն սովորական գյուղական համայքներում էլ է նույն պատկերը:

 

Մեքենանե՞րն էլ ունեն հսկայական չափեր

They also think cars are really big

Միջին չափերի ձեր մեքենան(եվրոպական) ԱՄՆ-ում վարելիս ձեզ կթվա, թե մանկական փոքր ավտոմեքենայի ղեկին եք գտնվում: «Երբ մեքենայիս պատուհանից դուրս էի նայում, միայն մյուս մեքենաների անվադողերն էի կարողանում տեսնել»,-նշել է ԱՄՆ-ում եղած եվրոպացի զբոսաշրջիկը:

 

Ամերիկացիները չափազանց բարի ու ընկերասեր են

Americans

Ամերիկացիներն իսկապես շատ ընկերասեր են, անգամ այնքան, որ շատերին դա հունից հանում է: «Ծնողներս մոլորվել էին և երբ անծանոթներին հարցրին, թե ինչպես կարող ենք վերադառնալ հյուրանոց, ավելի քան 20 ժպտացող ամերիկացիներ հայտնվեցին, ովքեր փորձում էին ամեն կերպ օգնել: Ոմանք անգամ առաջարկեցին իրենց մեքենայով մեզ հյուրանոց տանել»,-ասում է մեկ այլ զբոսաշրջիկ:

 

Զուգարանների դռները շատ փոքր չափեր ունեն

The ga

Հակառակ եվրոպական երկրների զուգարանների դռներին, ԱՄՆ-ում այդ դռները շատ փոքր են, որոնք տեղադրված են գետնից բավականին բարձր և ոչ մինչ առաստաղը: Եվրոպայում ճամփորդելուց հետո մի ամերիկացի սկսել էր բողոքել, թե իր երկրում զուգարանների դռներն այնքան փոքր են, որ երբեմն թվում է՝ իրեն որևէ մեկը հետևում է:

 

Ոչ ամերիկացիները երբեք չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար պետք է խանութներում հարկեր վճարել

Foreigners

ԱՄՆ-ում խանութներից որևէ բան գնելիս պետք է պատրաստ ունենաք մի փոքր ավելի շատ գումար, քան նշված է ձեր գնած ապրանքների պիտակների վրա: Եթե վերցրել եք $5 արժողությամբ իր, ապա մի շտապեք դրամարկղում գանձապահին տալ ձեր 5-դոլարանոց թղթադրամը, քանի որ հարկերի հետ ընդհանուր գումարը կկազմի օրինակ՝ $5.86՝ կախված, թե ինչ եք գնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular