ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հարմարավետ դարձնել բարձրակրունկները. 5 պարզ խորհուրդ

ՖՈՏՈ

Ծանրության կենտրոն

Եթե կրունկը չափից ավելի հետ է «թեքվում», հավասարակշռությունն անխուսափելիորեն խախտվում է: Եթե ուզում ես քեզ վստահ զգալ նույնիսկ ամենագլխապտույտ բարձրության կրունկների վրա, նոր կոշիկ գնելիս ուշադրություն դարձրու կրունկի տեղադրությանը:  

«Ճիշտ» կրունկը պիտի անմիջապես ոտքի կրունկի կենտրոնի տակ լինի, այդ առումով ամենից ավելի հեշտ է հաստ կրունկերի դեպքում, բայց եթե խոսքը բարակների մասին է, անպայման նայիր տեղադրությանը: 

Պլատֆորմն օգնության է հասնում

Բարձր կրունկներին ավելի հեշտ է «դիմանալ», երբ կոշիկները գոնե մի փոքրիկ պլատֆորմ ունեն: Բայց ի՞նչ անել, եթե Քո Երազանքի Կոշիկների մոդելը նման բան չի նախատեսել:  

Եթե կոշիկի մոդելը պլատֆորմ չի նախատեսում, բավական է հատուկ գելային մակադրակ գնել: Այն ի սկզբանե նախատեսված է նրա համար, որ ոտքը կոշիկների կամ բոկոտիկների մեջ չսահի, բացի այդ գելային մակարդակը բարձրացնում է ներբանը եւ կոշիկն ավելի հարմարավետ է դարձնում: 

Ոչ մի փայտ

Անհարմար են լինում ոչ միայն կրունկները, այլեւ տանկետկայով պլատֆորմը: Եվ մենք գիտենք, թե որն է անհարմարության պատճառը: Վերջին մի քանի սեզոնին նորաոճ փայտից կամ  պլաստիկից տանկետկայով կամ պլատֆորմներով կոշիկները քայլելիս ներբանների համար անհարմարություն են ստեղծում: 

Իսկ ռետինե  տանկետկայով, կաշվե ծածկույթով մոդելներն անհամեմատ ավելի հարմարավետ են, որովհետեւ առանձնանում են մեծ առաձգականությամբ եւ ի վիճակի են հարմարվել ինչպես քո ոտքերին, այնպես էլ տարբեր խոչընդոտների, որոնք հանդիպում են ճանապարհին: 

Որքան հաստ, այնքան լավ

Այո, այո, մի զարմացիր. կրունկների դեպքում այնպես չէ, ինչպես նիհարելու: Որքան լայն եւ հաստ է կրունկը, այնքան ավելի հարմար է, իսկ դու քեզ ավելի հարմարատվետ ես զգում: 

Այդ պատճառով հարմարավետ կրունկը նախ եւ առաջ լայն է, երկրորդ` սահուն անցում է կատարվում «ներկառուցված» պլաստֆորմին: Դա թույլ է տալիս ավելի հավասարաչափ բաշխել քո քաշը, քան բարակ կրունկների եւ պլատֆորմի կատարյալ բացակայության պարագայում: 

Ֆիքսացիա

Որքան ավելի հեշտորեն կարող են կրունկներդ դուրս սահել կոշիկից, այնքան ավելի անհարմարավետ կզգաս քեզ բարակ կրունկների վրա: Այդ տեսանկյունից կրունկների վրա սուրքիթ կոշիկները դժվար է հարմարավետ   կոչել: 

Դու կանոնավոր կերպով կորցնում ես հավասարակշռությունը եւ զգում ես, թե ոտքերդ ինչ շատ են հոգնել հենց «ազատ» կրունկով կոշիկի մեջ, որը ոչ մի եղանակով ֆիքսված չէ կամ էլ տառապում ես կոշիկի` կանոնավոր կերպով դուրս թռնելուց:  Ժամանակն է կոշիկի սիրելի մոդելը փոխարինել կրունկի մասում փակ կամ ամրակապով մոդելով, որը ճկում եւ անշարժացնում է ներբանի դիմացի մասը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular