ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մառախուղ չի եղել, բարենպաստ եղանակ էր. Իրանի նախագահի աշխատակազմը նոր մանրամասներ է հայտնել ուղղաթիռի կործանումից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ-հոսեյն Էսմայիլին, ով Էբրահիմ Ռաիսիին ուղեկցել է մեկ այլ ուղղաթիռով, ասել է, որ օդանավի կործանման պահին եղանակը բարենպաստ է եղել, իսկ կործանված ուղղաթիռի ուղեւորներից մեկը մի քանի ժամ ողջ է եղել։

նրա խոսքերը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

«Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի հետագծով մառախուղ չկար, ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը», - ասել է Էսմայիլին:

Պաշտոնյայի խոսքով՝ ուղղաթիռի անձնակազմը, որով նա թռչում էր, նկատել է նախագահական ինքնաթիռի անհետացումը մոտ 30 վայրկյան անց այն բանից հետո, երբ օդաչուն անձնակազմի մնացած անդամներին հրամայել է բարձրանալ ամպերից վեր։ Ռաիսիի ուղղաթիռի անհետացումից հետո երկրորդ օդանավի անձնակազմը որոնել է նրան և փորձել կապ հաստատել նրա հետ։

Արդյունքում օդաչուներին հաջողվել է կապ հաստատել Թավրիզ քաղաքի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի Ալ-Հաշեմին, ով ինքնաթիռում եղել է Ռաիսիի հետ։ Էսմայիլին ասել է, որ անձնակազմը կապի մեջ է եղել նրա հետ մահից մի քանի ժամ առաջ: Նրա խոսքերից պարզ է դարձել, որ կործանվել է նախագահական ուղղաթիռը։

«Ես ինձ լավ չեմ զգում, չգիտեմ ինչ է եղել, չգիտեմ որտեղ եմ, ծառերի տակ եմ, չգիտեմ, ոչ մեկին չեմ տեսնում, մենակ եմ»,-ասել է իմամը, ւսը պաշտոնյայի: 

Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախագահը և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցեցին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular