ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացածներին դիահերձարան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սյունիքի մարզի Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենան ձորը չի ընկել, քանի որ այն բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու այն դիերը տեղափոխել է դիահերձարան։

Մարտի 19-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել էին «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «06»-ում հրդեհ էր բռնկվել, իսկ «Opel»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Հրշեջ-փրկարարները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել էին մոխրացած 4 դի։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ պարզվելու են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «06»-ի վարորդը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում՝ հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն էր, անչափահաս երեխան և ազգականները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular