Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացածներին դիահերձարան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սյունիքի մարզի Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենան ձորը չի ընկել, քանի որ այն բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան ուղղել են ու այն դիերը տեղափոխել է դիահերձարան։

Մարտի 19-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել էին «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «06»-ում հրդեհ էր բռնկվել, իսկ «Opel»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Հրշեջ-փրկարարները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել էին մոխրացած 4 դի։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ պարզվելու են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «06»-ի վարորդը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում՝ հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն էր, անչափահաս երեխան և ազգականները։ 

Հիշեցում․ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է պատասխանատվությունից Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Կիևում սգո օր է հայտարարվել. բնակելի շենքին ռուսական հրթիռի հարվածից զոհվել է 24 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հրաձգություն Վթար է․ ջուր չի լինելու Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն«Իտալիայի նախկին դեսպան. Արևմուտքի միջամտության պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում ենթարկվել ուկրաինացման»«Փաշինյանը զրկել է հայկական սփյուռքի համայնքներին ընտրելու իրավունքից» Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենՏեղի է  ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը․ պատմության այս օրը (15 մայիս)«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Դոլարն էժանացել էՎեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըՆոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. մանրամասներ«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է. ինչ է հայտնիԻրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Խոպանչիների համար խնդիրներ են ստեղծվել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըԱվտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը»
Ամենադիտված