ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Euronews-ին, որտեղ անդրադարձել է նաև «Խաղաղության պայմանագրին»։ Նա ասել է, իբր Հայաստանը արհեստականորեն ձգձգում է պայմանագրի շուրջ գործընթացը․

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ Հայաստանի հետ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը ինքն է մշակել։ Դրանից հետո վեց անգամ տեղի է ունեցել նկատառումների փոխանակում երկու երկրների միջեւ։ Եվ երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ «Եվրոնյուսում», ապա հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։  Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանցիներ տեղահանվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամայացվել է»,- պնդում է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այնուամենայնիվ, Ադրբեջանն այն երկիրն էր, որը հանդես եկավ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ սահմանազատման աշխատանք սկսելու առաջարկով»։

«Հիմա, «ղարաբաղյան պորտֆոլիոյի» փակվելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնելու մեզ հետ։ Որովհետեւ  մեր ինքնիշխանության վերականգնումից եւ Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ, գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գոծընթացում, այլեւս գոյություն չունի»,- ասել է նա։

Ալիեւը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները եւ կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը եւ լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular