Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վատ կլինի ողջ տարածաշրջանի համար»․ Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Euronews-ին, որտեղ անդրադարձել է նաև «Խաղաղության պայմանագրին»։ Նա ասել է, իբր Հայաստանը արհեստականորեն ձգձգում է պայմանագրի շուրջ գործընթացը․

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ Հայաստանի հետ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը ինքն է մշակել։ Դրանից հետո վեց անգամ տեղի է ունեցել նկատառումների փոխանակում երկու երկրների միջեւ։ Եվ երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ «Եվրոնյուսում», ապա հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։  Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանցիներ տեղահանվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամայացվել է»,- պնդում է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այնուամենայնիվ, Ադրբեջանն այն երկիրն էր, որը հանդես եկավ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ սահմանազատման աշխատանք սկսելու առաջարկով»։

«Հիմա, «ղարաբաղյան պորտֆոլիոյի» փակվելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնելու մեզ հետ։ Որովհետեւ  մեր ինքնիշխանության վերականգնումից եւ Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ, գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գոծընթացում, այլեւս գոյություն չունի»,- ասել է նա։

Ալիեւը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները եւ կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը եւ լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Քամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված