ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւ գրություններ երեխաների դիակների վրա. ինչպես են Գազայում զոհվում երեխաները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեք երեխաների մարմիններ գտնվում են մի շինության ներսում, որը նման է հիվանդանոցի դիահերձարանի Գազայի հատվածում, երեխաներից մեկի մաշկին սեւ թանաքով գրություն կա։

«Արդեն մի քանի դեպք է, երբ ծնողները գրում են իրենց երեխաների անունները նրանց ոտքերին եւ փորին»,- CNN-ին պատմել է դոկտոր Աբդուլ Ռահման Ալ Մասրին, որը ղեկավարում է Ալ-Աքսայի Տառապյալների հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը։

Ծնողներն անհանգստանում են, որ «ինչ ասես կարող է պատահել», եւ ոչ ոք չի կարողանա ճանաչել իրենց երեխաներին։ «Նրանք զգում են, որ ցանկացած պահի կարող են դառնալ զոհ եւ վիրավորվել կամ սպանվել»,- ավելացրել է Ալ Մասրին։ Սեւ գրությունները վախի եւ հուսահատության նշան են, որոնք զգում են ծնողները խիտ բնակեցված անկլավում, մինչ Իսրայելը շարունակում է հարվածել նրանց՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակման։

Հիվանդանոցի աշխատակիցը կիրակին անվանել է «բացառիկ  օր»։ Հրաժարվելով նշել իր անունը՝ նա CNN-ին տեղեկացրել է, որ շաբաթ լույս կիրակի գիշերը զոհերի թիվը գերազանցել է 200-ը։

«Մենք նկատել ենք, որ շատ ծնողներ իրենց երեխաների անունները գրում են նրանց ոտքերին, որպեսզի  կարելի լինի նրանց նույնականացնել ավիահարվածներից հետո։ Շատ երեխաներ համարվում են անհետ կորած, շատերը հայտնվում են այստեղ կոտրված գանգերով... եւ նրանց ճանաչելն անհնար է, միայն այդ գրերով են ճանաչում»։

Վերջին երկու շաբաթում հարյուրավոր երեխաներ են հանվել շենքերի փլատակների տակից։

Մինչդեռ հիվանդանոցներում սպառվում են դեղերը, ջուրը եւ էլեկտրականությունը, իսկ հարյուրավոր վիրավոր պաղեստինցիներ շարունակում են դիմել բուժօգնություն ստանալու համար, CNN-ին տեղեկացրել են Գազայի հատվածի բժիշկներն ու բուժաշխատողները։

Ավելի քան 300 մարդ օգնության համար դիմել է Ալ-Աքսայի տառապյալների հիվանդանոց Դեյր-էլ-Բալահում, Գազայում, այն բանից հետո, երբ Իսրայելը ռումբեր է նետել ոչ հեռվում շաբաթ լույս կիրակի գիշերը, տեղեկացրել է դոկտոր Իյադ Իսա Աբու Զահերը, հիվանդանոցի գլխավոր տնօրենը։ «Ոչ մի հիվանդանոց աշխարհում չի կարող ընդունել այսքան վիրավորների։ Չկան ոչ հիվանդասենյակներ, ոչ մահճակալներ։ Վիրավորները պառկած են վիրահատարանների դռների մոտ, միմյանց վրա, ամեն մեկն սպասում է վիրահատության իր հերթին»,- նշել է նա։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից հետո հասել է 4 650 մարդու, ավելի քան 14 245 վիրավոր կա։

Հիվանդանոցները հսկայական խնդիրներ ունեն, քանի որ ռմբակոծությունները շարունակվում են, իսկ գեներատորների վառելիքը սպառվում է։

Առաջին օգնության բեռնատարները Գազա են մտել հանգստյան օրերին Եգիպտոսից, բայց դա շատ քիչ է։

Դոկտոր Ֆուադ ալ-Բյուլբյուլը, որը Ալ-Շիֆա հիվանդանոցի նեոնատալ բաժանմունքի վարիչն է, նախազգուշացրել է, որ նորածինների մեծ մասը կմահանա, եթե վառելիքը սպառվի։ «Մենք կարող ենք փրկել երկու նորածնից մեկին, բայց բոլորին փրկել չենք կարողանա»,- ասել է նա։

Նրա բաժանմունքում 45 ինկուբատոր կա, այստեղ հիմնականում վաղահաս երեխաներն են, որոնք ծնվել են ժամանակից շուտ։ Ալ-Բյուլբյուլի խոսքով՝ կիրակի օրը նրա հիվանդանոցում սպառվել են սուրֆակտանտը եւ կոֆեինի ցիտրատը, որոնք սովորաբար օգտագործվում են վաղահաս երեխաների շնչառությանն օգնելու համար։ Երեխաների մեծ մասը ծայրահեղ վիճակում է։

Իսրայելը բազմիցս նախազգուշացրել է բնակիչներին հեռանալ Գազայի հյուսիսային հատվածից, ցամաքային ներխուժումից առաջ։ Պաղեստինի Կարմիր մահիկը տեղեկացրել է, որ իսրայելցի զինվորականները ուրբաթ երեք հրաման են արձակել Ալ-Քուդս հիվանդանոցի տարհանման մասին, որտեղ բուժում է ստանում ավելի քան 400 պացիենտ, ապաստան է տրամադրված մոտ 12 000 տեղահանված անձանց։ «Մենք միջոցներ չունենք նրանց անվտանգ տարհանման համար։ Պացիենտների մեծ մասը լուրջ վնասվածքներ ունի»,- CNN-ին տեղեկացրել է մամուլի քարտուղար Նեբալ Ֆարսահը։ Նա նշել է, որ 24 հիվանդանոցներ «ռմբակոծման վտանգի տակ են ցանկացած պահի, Իսրայելի տարհանման հրամանի պատճառով»։

Ալ-Քուդս հիվանդանոցում տեղեկացրել են, որ իսրայելական բանակը բազմիցս դիմել է իրենց՝ պահանջելով անհապաղ տարհանվել գիշերային ավիահարվածի պատճառով։

Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները պատասխանել են, որ խնդրել են Գազայի հատվածի հյուսիսային մասի բնակիչներին տարհանվել, որպեսզի «մեղմվի քաղաքացիական բնակչությանը հասցվելիք վնասը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular