ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը դեմ է Ուկրաինայում կասետային զինամթերքի կիրառմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն արձագանքել է ԱՄՆ-ից Ուկրաինային կասետային զինամթերքի հնարավոր մատակարարմանը։ «Այս զինամթերքը սպանում և խեղում է մարդկանց հակամարտության ավարտից դեռ շատ ժամանակ անց։ Ուստի, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը»,- ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին, Ժնևում ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ստորագրել կասետային զինամթերքի կիրառման արգելքի մասին կոնվենցիան, որին միացել է ավելի քան 100 երկիր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ ասել է, որ դաշինքն այս հարցում դիրքորոշում չունի, և Ուկրաինայի դաշնակիցներն իրենք են որոշում՝ մատակարարել արդյոք համապատասխան զինամթերքը, հաղորդում է DW-ի թղթակիցը Բրյուսելից։ Սթոլթենբերգը, սակայն, նշել է, որ թեև Ռուսաստանն ու Ուկրաինան օգտագործում են կասետային զինամթերք պատերազմում, Ռուսաստանը դա անում է մեկ այլ երկրի վրա հարձակվելու համար, իսկ Ուկրաինան՝ իր տարածքը պաշտպանելու համար։ Դաշինքի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամների թվում կան և՛ կոնվենցիան ստորագրած, և՛ դրան չմիացած երկրներ։

Գերմանիայի իշխանությունները, որոնք ստորագրել են կասետային զինամթերքի կիրառման արգելքի մասին կոնվենցիան, այնուամենայնիվ, ըմբռնմամբ են մոտենում մատակարարման ամերիկյան ծրագրերին։ «Մենք վստահ ենք, որ մեր ամերիկացի ընկերների՝ համապատասխան զինամթերք մատակարարելու որոշումը հեշտ չէր», - ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն «լայնորեն կիրառել է կասետային զինամթերք» Ուկրաինայի դեմ, և Կիևը զենք կօգտագործի իր տարածքներն ազատագրելու համար։

ԱՄՆ-ն մոտ ապագայում կհաստատի կասետային զինամթերի մատակարարումն Ուկրաինա, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Ջո Բայդենին։ Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Վաշինգտոնը խուսափում էր նման արկեր ուղարկել Կիև՝ քաղաքացիական բնակչության հնարավոր զոհերի պատճառով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular