ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ պաշտոնյաներ են շահագրգռված դպրոցի փակմամբ․ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը շարունակում է դեմ լինել օպտիմալացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպումն անցավ դրական մթնոլորտում, որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի, սակայն դա մեզ համար բավարար չէ, քանի որ մենք դեմ ենք դպրոցի փակմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քլաշյանը։

Հիշեցնենք, որ նախարարությունը նախատեսում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը միավորել նույն քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի հետ: Նախագծի հիմնավորման մեջ միավորման անհրաժեշտությունը բացատրվում է երկու հաստատությունում էլ սովորողների թվի նվազման և շենքերի օպտիմալ օգտագործմամբ: Նշվում է, որ նախորդ ուսումնական տարում Արմավիրի թիվ 1 դպրոցն ունեցել է մոտ 290 աշակերտ: Շենքը նախատեսված է 1000-ի համար: Թիվ 4 դպրոցում եղել է մոտ 250 աշակերտ: Շենքի նախագծային հզորությունը 680 է:

«Ինչպես հասկանում ենք՝ շատ պաշտոնյաններ են շահագրգռված, որ այս դպրոցը փակվի, որովհետեւ շենքը շատ բանուկ հատվածում է, կենտրոնում է եւ կարող է ցանկացած կենտրոնի համար օգտակար լինե։ Մենք սա դեռեւս խոսակցությունների մակարդակով ենք լսում, բայց չենք ուզում հավատալ»,- նշեց նա։

Տնօրենի խոսքով՝ իրենց շենքն օգտագործելու են Արմավիրի բժշկական քոլեջը, սակայն նախկին նախագծի համաձայն այլ քոլեջներ եւս պետք է միացվեն, սակայն շենքի հզորությունը դա թույլ չի տա։

«Նախագիծը մեզ հետ չէր էլ քննարկվել, մենք հանրայնացվելուց հետո ենք իմացել։ Մենք նախարարին ասել ենք մեր հակափաստարկները, ասել է՝ կվերանայվի։ Բայց մենք բոլոր դեպքերում դեմ ենք, որովհետեւ արդար չէ, որ մեր բողոքները հաշվի չեն առնվում, մարդկանց հետ չի կարելի այսպես վարվել։ Մեր անձնակազմը 40 հոգուց ավելի է, եւ վստահաբար օպտիմալացման դեպքում ոչ բոլորն են աշխատանք ստանալու»,- ասաց Անի Քլաշյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular