ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան եւ ՆԱՏՕ-ն կբարձրացնեն համագործակցության մակարդակը Չինաստանին եւ ՌԴ-ին դիմակայելու համար. Nikkei Asia

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիան արդեն այս ամռան սկզբին նախատեսում է ընդունել նոր փաստաթուղթ, որը կխորացնի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ եւ կապահովի փոխգործակցության ընդհանուր հիմք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայությունում, որոնք ամրապնդում են իրենց սեփական ռազմական համագործակցությունը, գրել է Nikkei Asia-ն։

Չնայած Ճապոնիան 31 երկրից բաղկացած հավաքական պաշտպանական դաշինքի պաշտոնական անդամ չէ, այն «գլոբալ գործընկեր» է հանդիսանում։ Անհատական գործընկերության եւ համագործակցության ծրագիրը, որը ստորագրել են Տոկիոն եւ ՆԱՏՕ-ն 2014թ., վերաբերում է մի քանի կոնկրետ ոլորտների, ինչպիսին են անվտանգությունը ծովում եւ հումանիտար օգնությունը, բայց ռազմական համագործակցությունը դուրս է դրա շրջանակից։

Նախատեսվում է մշակել անհատական գործընկերության ծրագիր, որը կկատարելագործի այդ համաձայնագիրը։ Փորձ է արվում այն հրապարակման պատրաստել Լիտվայի գագաթաժողովում այս տարվա հուլիսին, նշել է ԶԼՄ-ն։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան  հրավիրվել է հանդիպմանը, որտեղ ներկայացնելու է Ճապոնիայի դիրքորոշումը Ուկրաինային աջակցության վերաբերյալ։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ն կհաստատի 2024թ. Տոկիոյում Արեւելյան Ասիայի հետ կապի իր առաջին գրասենյակի բացման պլանները։

Կիսիդան մասնակցել է Մադրիդի գագաթաժողովին անցած տարվա հունիսին, որն առաջինն էր Ճապոնիայի վարչապետի համար։

Թարմացված գործընկերությունն ուղղված կլինի այն բանին, որ երկու կողմերը մեկ գծի վրա լինեն Ռուսաստանի եւ Չինաստանի հարցում։ Վերջին քաղաքական փաստաթղթերը ցույց են տալիս, որ առաջինն անվանվում է «սպառնալիք, երկրորդը՝ «մարտահրավեր» միջազգային կարգին։

Համաձայնագրում նաեւ կնշվեն կիբեռ- եւ տիեզերական ոլորտները, որոնց հանդեպ ուշադիր են նաեւ Պեկինն ու Մոսկվան։

ՆԱՏՕ-ն կիբեռպաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում դաշինքի անդամների եւ գործընկերների հետ, նախատեսում է գործնական վարժանքներ անցկացնել նաեւ Ճապոնիայի հետ՝ Ասիայում կիբեռանվտանգության պոտենցիալը բարձրացնելու համար։

Դաշինքը ձգտում է համակարգել իր գործողությունները Ճապոնիայի հետ՝ տեղեկատվության փոխանակմամբ, որպեսզի գոյություն ունեցող պաշտպանական կառույցները չչեզոքացվեն այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներով, ինչպիսին են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները եւ քվանտային հաշվարկները։

Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո Կիսիդան հայտարարել էր, որ ստատուս-քվոն միակողմանի փոխելու փորձերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում։ Ճապոնիան վերանայում է գործընկերային հարաբերություններն անվտանգության ոլորտում ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ընդհանուր արժեքներ ունեցող այլ երկրների հետ, եւ ՆԱՏՕ եվրոպական անդամներ կենտրոնական տեղ ունեն այդ ջանքերում։

Չնայած ճապոնա-եվրոպական ցամաքային, ծովային եւ օդային համատեղ գործողություններին խանգարում է աշխարհագրությունը, ավելի խոր կապերն անվտանգության ոլորտում նշանակալի են դարձել Ուկրաինայում հակամարտությունից հետո, որը բարձրացրել է իրազեկվածությունը կիբեռ- եւ տիեզերական, էլեկտրամագնիսական պատերազմի մասին՝ որպես ոլորտներ, որոնք չեն ենթարկվել նման սահմանափակումների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular