Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան եւ ՆԱՏՕ-ն կբարձրացնեն համագործակցության մակարդակը Չինաստանին եւ ՌԴ-ին դիմակայելու համար. Nikkei Asia

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիան արդեն այս ամռան սկզբին նախատեսում է ընդունել նոր փաստաթուղթ, որը կխորացնի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ եւ կապահովի փոխգործակցության ընդհանուր հիմք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայությունում, որոնք ամրապնդում են իրենց սեփական ռազմական համագործակցությունը, գրել է Nikkei Asia-ն։

Չնայած Ճապոնիան 31 երկրից բաղկացած հավաքական պաշտպանական դաշինքի պաշտոնական անդամ չէ, այն «գլոբալ գործընկեր» է հանդիսանում։ Անհատական գործընկերության եւ համագործակցության ծրագիրը, որը ստորագրել են Տոկիոն եւ ՆԱՏՕ-ն 2014թ., վերաբերում է մի քանի կոնկրետ ոլորտների, ինչպիսին են անվտանգությունը ծովում եւ հումանիտար օգնությունը, բայց ռազմական համագործակցությունը դուրս է դրա շրջանակից։

Նախատեսվում է մշակել անհատական գործընկերության ծրագիր, որը կկատարելագործի այդ համաձայնագիրը։ Փորձ է արվում այն հրապարակման պատրաստել Լիտվայի գագաթաժողովում այս տարվա հուլիսին, նշել է ԶԼՄ-ն։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան  հրավիրվել է հանդիպմանը, որտեղ ներկայացնելու է Ճապոնիայի դիրքորոշումը Ուկրաինային աջակցության վերաբերյալ։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ն կհաստատի 2024թ. Տոկիոյում Արեւելյան Ասիայի հետ կապի իր առաջին գրասենյակի բացման պլանները։

Կիսիդան մասնակցել է Մադրիդի գագաթաժողովին անցած տարվա հունիսին, որն առաջինն էր Ճապոնիայի վարչապետի համար։

Թարմացված գործընկերությունն ուղղված կլինի այն բանին, որ երկու կողմերը մեկ գծի վրա լինեն Ռուսաստանի եւ Չինաստանի հարցում։ Վերջին քաղաքական փաստաթղթերը ցույց են տալիս, որ առաջինն անվանվում է «սպառնալիք, երկրորդը՝ «մարտահրավեր» միջազգային կարգին։

Համաձայնագրում նաեւ կնշվեն կիբեռ- եւ տիեզերական ոլորտները, որոնց հանդեպ ուշադիր են նաեւ Պեկինն ու Մոսկվան։

ՆԱՏՕ-ն կիբեռպաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում դաշինքի անդամների եւ գործընկերների հետ, նախատեսում է գործնական վարժանքներ անցկացնել նաեւ Ճապոնիայի հետ՝ Ասիայում կիբեռանվտանգության պոտենցիալը բարձրացնելու համար։

Դաշինքը ձգտում է համակարգել իր գործողությունները Ճապոնիայի հետ՝ տեղեկատվության փոխանակմամբ, որպեսզի գոյություն ունեցող պաշտպանական կառույցները չչեզոքացվեն այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներով, ինչպիսին են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները եւ քվանտային հաշվարկները։

Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո Կիսիդան հայտարարել էր, որ ստատուս-քվոն միակողմանի փոխելու փորձերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում։ Ճապոնիան վերանայում է գործընկերային հարաբերություններն անվտանգության ոլորտում ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ընդհանուր արժեքներ ունեցող այլ երկրների հետ, եւ ՆԱՏՕ եվրոպական անդամներ կենտրոնական տեղ ունեն այդ ջանքերում։

Չնայած ճապոնա-եվրոպական ցամաքային, ծովային եւ օդային համատեղ գործողություններին խանգարում է աշխարհագրությունը, ավելի խոր կապերն անվտանգության ոլորտում նշանակալի են դարձել Ուկրաինայում հակամարտությունից հետո, որը բարձրացրել է իրազեկվածությունը կիբեռ- եւ տիեզերական, էլեկտրամագնիսական պատերազմի մասին՝ որպես ոլորտներ, որոնք չեն ենթարկվել նման սահմանափակումների։

Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Մահացել է փոքրիկ Ռուզաննան Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, տուժածներ կան Ռուս զբոսաշրջիկները ճանապարհորդում են Վրաստան, բայց չգիտեն հարևան երկրի մասին, որը ավելի էժան և գեղեցիկ էՄինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ադրբեջանը նախատեսում է սկսել ոսկու արդյունահանում իր վերահսկողության տակ գտնվող Սոտքի ոսկու հանքավայրումԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ամենադիտված