ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ․ Ռուբեն Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու տեսանյութ հրապարակել։

«Վկան ինձ վրա թողեց անմիջական ու պարզ մարդու տպավորություն։ Նա անկեղծ հարգանքով արտահայտեց Արմեն Գրիգորյանի հարազատների զգացմունքների նկատմամբ, ցավ արտահայտեց Արմենի մահվան կապակցությամբ, մխիթարություն ցանկացավ դահլիճում նստած հարազատներին։

Երբ դժկամությամբ սկսեց պատասխանել կողմերի ու դատարանի հարցերին, ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը։ 22 թվի ապրիլին նրան «հրամցրել են» 21 թվի ապրիլի հարցազրույցը, ընդ որում՝ 40 րոպե տևողությամբ հարցազրույցի միայն 1 րոպեն՝ համատեքստից դուրս կտորը։

Ո՞վ ու ինչու՞ է այդ մարդուն հրամցրել այդ «կիսաճշմարտությունը»։ Պատասխանն ակնհայտ է. իշխանության քարոզչական թիմը, որը նպատակ ուներ և նպատակ ունի թշնամանք հրահրել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Որպեսզի մեկին չեզոքացնի, մյուսին լռեցնի, երրորդին բանտարկի, չորրորդին սպանի…

Ու 8-րդ դասարանի կրթությամբ այդ պարզ ու երևի շիտակ գյումրեցի մարդը թերևս այդպես էլ չի հասկացել, որ ակամա դարձել է նիկոլոկանների գեներացրած՝ ուղղորդված թշնամանքի տարածող։ Չի հասկացել, թե ի՛նչ է նկատի ունեցել Արմենը։ Չի հասկացել, որ իր գրած ցուցմունքը դեր է ունեցել Արմենի ողբերգական մահվան մեջ։ Չգիտեմ։

ՀԳ. Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ։ Բա ե՛ս ինչքան եմ ափսոսում դրա համար։ Վստահ եմ՝ 10 րոպեյվա զրույցը ամեն ինչ տեղը կդներ. Արմենը բոլոր հարցերի պատասխաններն ուներ։ Ուղղակի վստահ եմ։ Բայց վստահ եմ նաև, որ Արմենը չէր ասի, թե երկրաշարժի բոթը լսելով՝ ինչպես է ամեն ինչ անմիջապես թողել ու մեկնել Լենինական՝ մարդկանց օգնելու։ Չէր ասի, թե ինչպես էր սուս ու փուս, առանց փիառվելու ու անգամ իր անունը հրապարակելու օգնում գյումրեցի մի քանի կարիքավոր ընտանիքների։ Չէր ասի։ Ճիշտ էլ կաներ։

ՀԳ. Այսօր դահլիճում ազատ տեղեր գրեթե չկային։ Հաջորդ նիստը՝ հունիսի 19-ին ժամը 11:00-ին»,- գրել է Մելիքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular