Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ․ Ռուբեն Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու տեսանյութ հրապարակել։

«Վկան ինձ վրա թողեց անմիջական ու պարզ մարդու տպավորություն։ Նա անկեղծ հարգանքով արտահայտեց Արմեն Գրիգորյանի հարազատների զգացմունքների նկատմամբ, ցավ արտահայտեց Արմենի մահվան կապակցությամբ, մխիթարություն ցանկացավ դահլիճում նստած հարազատներին։

Երբ դժկամությամբ սկսեց պատասխանել կողմերի ու դատարանի հարցերին, ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը։ 22 թվի ապրիլին նրան «հրամցրել են» 21 թվի ապրիլի հարցազրույցը, ընդ որում՝ 40 րոպե տևողությամբ հարցազրույցի միայն 1 րոպեն՝ համատեքստից դուրս կտորը։

Ո՞վ ու ինչու՞ է այդ մարդուն հրամցրել այդ «կիսաճշմարտությունը»։ Պատասխանն ակնհայտ է. իշխանության քարոզչական թիմը, որը նպատակ ուներ և նպատակ ունի թշնամանք հրահրել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Որպեսզի մեկին չեզոքացնի, մյուսին լռեցնի, երրորդին բանտարկի, չորրորդին սպանի…

Ու 8-րդ դասարանի կրթությամբ այդ պարզ ու երևի շիտակ գյումրեցի մարդը թերևս այդպես էլ չի հասկացել, որ ակամա դարձել է նիկոլոկանների գեներացրած՝ ուղղորդված թշնամանքի տարածող։ Չի հասկացել, թե ի՛նչ է նկատի ունեցել Արմենը։ Չի հասկացել, որ իր գրած ցուցմունքը դեր է ունեցել Արմենի ողբերգական մահվան մեջ։ Չգիտեմ։

ՀԳ. Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ։ Բա ե՛ս ինչքան եմ ափսոսում դրա համար։ Վստահ եմ՝ 10 րոպեյվա զրույցը ամեն ինչ տեղը կդներ. Արմենը բոլոր հարցերի պատասխաններն ուներ։ Ուղղակի վստահ եմ։ Բայց վստահ եմ նաև, որ Արմենը չէր ասի, թե երկրաշարժի բոթը լսելով՝ ինչպես է ամեն ինչ անմիջապես թողել ու մեկնել Լենինական՝ մարդկանց օգնելու։ Չէր ասի, թե ինչպես էր սուս ու փուս, առանց փիառվելու ու անգամ իր անունը հրապարակելու օգնում գյումրեցի մի քանի կարիքավոր ընտանիքների։ Չէր ասի։ Ճիշտ էլ կաներ։

ՀԳ. Այսօր դահլիճում ազատ տեղեր գրեթե չկային։ Հաջորդ նիստը՝ հունիսի 19-ին ժամը 11:00-ին»,- գրել է Մելիքյանը։

Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով
Ամենադիտված